Հայ Առաքելական Եկեղեցին դարերի ընթացքում եղել է միասնական իր ազգի հետ և ունեցել է իր կարևոր դերը նրա պատմության մեջ։ Հայ կաթողիկոսները եղել են մեր եկեղեցու հաստատուն գոյության և վերածննդի գրավականները։ Այստեղ ներկայացնում ենք հայ կաթողիկոսների ղեկավարման ժամանակագրությունը 302թ-ից մինչ մեր օրերը։
Քրիստոնեական կրթությունը ստացել է Կեսարիայում: Քրիստոնեություն դավանելու համար, Տրդատ թագավորի կարգադրությամբ Գրիգորին 15 տարի արգելափակել են Արտաշատ քաղաքին մերձակա խորը՝մութ փոսում (Խոր Վիրապ): Գրիգորին կերակրում էր բարեպաշտ մի կին: Այդ ընթացքում Տրդատը հիվանդանում է խենթությամբ և բուժվում է Գրիգորի կողմից: Ապա, 3Օ1թ-ին, Գրիգորի կողմից մկրտվելով՝ հռչակում է քրիստոնեությունը Հայաստանում՝ որպես պետական կրոն: 302թ-ին Գրիգորը ձեռնադրվում է որպես եպիսկոպոս և կառուցում է եկեղեցի՝ Տրդատ III-ի աթոռանիստ քաղաք Վաղարշապատում: Տաճարը կոչվեց Էջմիածին, որը նշանակում է միածնի՝ Հիսուս Քրիստոսի իջած վայր, տեղ: Ըստ ավանդույթի, այդ տեղը Գրիգորին իր նշանով ցույց էր տվել Քրիստոսը: Գրիգորը տարածում է քրիստոնեությունը նաև Աղվանքում, Վրաստանում:
Распространял христианство также в Грузии и в Кавказской Албании.
Գրիգոր Լուսավորչի որդին: Ծնվել և կրթվել է Կեսարիայում: 325թ-ին Գրիգոր Լուսավորիչը հրավիրվում է Նիկեի Առաջին Տիեզերաժողովին, սակայն չկարողանալով մեկնել, այնտեղ է ուղարկում Արիստակեսին: Արիստակեսը, մեկ այլ պատվիրակի՝ Ակրիտիսի հետ մասնակցելով համաժողովին, իրենց հետ Հայաստան են բերում Տիեզերաժողովի որոշումները: Արիստակեսը պայքարում էր հեթանոսական ավանդույթների ու սովորույթների դեմ, հակադրվում էր հայ նախարարներին՝ ովքեր չէին ընդունել քրիստոնեություն: Հենց այդ հակամարտություների պատճառով էլ սպանվում է Արիստակեսը: Իր աշակերտների ձեռքով թաղվել է հայրենի Թիլ քաղաքում, որը Արևմտյան Հայաստանում է:
Գրիգոր Լուսավորչի ավագ որդին է, որը կաթողիկոս դարձավ Արիստակեսից հետո: Նրա կաթողիկոսության օրոք, հատկապես, ուժեղացավ Պարսկաստանի քաղաքական և կրոնական ճնշումները Հայաստանի նկատմամբ: Սուրբ Վրթանեսի օրհնությամբ, ընդդեմ պարսիկների շարժումն ղեկավարում էր իշխան սուրբ Վաչե Մամիկոնյանը: Սուրբ Վրթանեսը, մեծ համառությամբ, տարածում էր քրիստոնեությունը այն գավառներում, ուր դեռ ուժեղ էր հեթանոսությունը: Նա համարվում էր նաև ազգային եկեղեցու գաղափարի հիմնադիրը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռն է, Վրթանես 1-ի որդին: Ամուսնացած էր Տիրան արքայի քրոջ հետ: Կնոջ մահից հետո դարձավ կաթողիկոս: Հետագայում պայքարում էր Տիրանի կենտրոնաձիգ քաղաքականության դեմ: Նա քննադատում էր արքայի չեզոքությունը հեթանոսների նկատմամբ: Այս խիստ քննադատություններն ու կտրուկ տեսակետներն էլ հավանական պատճառը դարձան նրա մահվան: Թաղված է Արևմտյան Հայաստանի Թիլ քաղաքում:
Հուսիկ կաթողիկոսի, ինչպես նաև աթոռի հավանական թեկնածու հայր Դանիելի սպանություններից հետո, Փառենը հայ նշանավոր նախարարների Վասակ Մամիկոնյանի, Մեհենդակ Ռշտունու, Անդոք Սյունեցու և Արշավիր Կամսարականի հետ միասին մեկնեց Կեսարիա և նշանակվեց կաթողիկոս: Բյուզանդ պատմիչի վկայությամբ, Փառենը իսկական քրիստոնյա էր՝ իր վարք ու բարքով: Թաղված է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում:
Գրիգոր Լուսավորչի տոհմից է, հայ եկեղեցու հայրերից մեկը: Իր նախորդների պես կրթվել է Կեսարիայում: Արշակ արքայի հանձնարարությամբ բանակցություններ էր վարում հայ-հռոմեական միությունը վերականգնելու ուղղությամբ: Որպես հայոց կաթողիկոս, Ներսես Մեծը կազմակերպում է Հայ Առաքելական եկեղեցու առաջին համաժողովը՝ Տարոն գավառի Աշտիշատ բնակավայրում 356թ-ին: Աշտիշատի ժողովում ընդունվում են մի շարք կանոններ՝ հոգևոր և աշխարհիկ բովանդակությամբ: Ներսես Մեծը ակտիվորեն մասնակցում էր Հայաստանի հոգևոր վերածննդի գործին: Նա նաև հասարակական-քաղաքական գործիչ էր՝ մարդ, որի անվան հետ են կապված իր երկրի պատմության բազում հերոսական էջեր:
Աղբիանոսների ընտանիքից էր, եպիսկոպոս էր Մանազկերտում: Կաթողիկոսի գահին բազմեց Պապ թագավորի աջակցությամբ, որը թեկնածուի հարցում արհամարհեց եկեղեցու կարծիքը: Հայ պատմիչների վկայությամբ Շահակը չէր խառնվում երկրի քաղաքական անցուդարձին և, նույնիսկ, ձեռնպահ էր մնում կրոնական կյանքում որոշումներ ընդունելուց:
Շահակ կաթողիկոսի եղբայրն է: Իր նախորդի պես Մանազկերտի եպիսկոպոսն էր: Իր ժամանակակից կենսագիրներից մեկը գնահատում է Զավեն 1-ին՝ որպես լուսավոր, իմաստուն մարդու: Սակայն երկրի կյանքում նա ուշագրավ դեր չէր կատարում: Համագործակցում էր Մանվել Մամիկոնյան նախարարի հետ:
Կաթողիկոս է դարձել Մանվել Մամիկոնյանի աջակցությամբ: Եռանդուն պայքար է մղել Հռոմի հակահայկական քաղաքականության դեմ: Օժանդակում էր Խոսրով Չորրորդ արքայի ազգանպաստ գործունեությանը, փորձում քաղաքական դաշտից հանել Հայաստանի արևմուտքում թագավորող, Հռոմի դրածո, Արշակ Երրորդին: Ի շնորհիվ Ասպուրակես I-ի, Հայոց եկեղեցին շարունակում է նշանակալից դեր խաղալ երկրի և ժողովրդի կյանքում:
Որոշ տեղեկությունների համաձայն, ծնվել է Կոստանտինապոլսում, Ներսես Մեծի որդին է, Գրիգոր Լուսավորչի տոհմից: Սահակ Պարթևը Հայաստանի հոգևոր առաջնորդ դարձավ այն դժվար պահին, երբ երկրի մեծ մասը գտնվում էր պարսկական գերիշխանության տակ, և իշխող սասանյանները, որ մազդեիզմի հետևորդներ էին, փորձում էին ճնշել Հայաստանի կրոնական, քաղաքական ինքնուրույնությունը: Սահակ Պարթևը մեծ աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցին՝ հայոց այբուբենի ստեղծման գործում: Սահակ Պարթևը բացում է դպրոցներ, Մաշտոցի հետ միասին թարգմանում են եկեղեցու հայրերի աշխատությունները, այլ գրողների ստեղծագործություններ: Այդ ժամանակվանից էլ սկսվում է հայ գրականության արագընթաց զարգացումը: Ինչպես նշում է Մաշտոցի կենսագիր Կորյունը, Սահակի և Մեսրոպի հիմնած դպրոցներւմ կրթվեցին շատ գիտնական այրեր:
Ծնվել է Սյունիքում, Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում: 449-451թթ-ի հակապարսկական շարժումների եռանդուն մասնակից է, Մաշտոցի աշակերտը: Ընտրվել է միաձայն՝ ունենալով նաև բոլոր նախարարական տների աջակցությունը: Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին, հոգևորականների խմբերով շրջել է ամբողջ Հայաստանում՝ բարձրացնելով ժողովրդի մարտական ոգին: Մերժել է պարսից Հազկերտ Երկրորդի կրոնափոխ լինելու պահանջը: Դատապարտվել է վերջինիս կողմից, սպանվել պարսիկների ձեռքով:
Աղբիանոսյան տնից է: Հովսեփ կաթողիկոսի ժամանակ կաթողիկոսարանի բարձր պաշտոնյա էր: Մասնակցել է Շապահիվանի և Արտաշատի եկեղեցական ժողովներին: Ավարայրի ճակատամարտից հետո ընտրվել է կաթողիկոս: Քանի որ Սբ. Գրիգորի տոհմից չկար թեկնածու, Հովսեփ Առաջինի առաջարկով ընտրվեց Մելիտեն, որպիսի դժվար պահին երկիրը չմնա առանց հոգևոր առաջնորդի: Նրա ընտրվելուց հետո սկսվեց հոգևորության հալածանքները՝ հատկապես Ավարայրի մասնակիցների նկատմամբ: Մելիտեի օրոք եկեղեցու պաշտոնյաների շարքերում շատ էին պարսկամետ տարրերը՝ որոնք էլ հարուցում էին ժողովրդի արդար զայրույթը:
Աղբիանոսյան տոհմից է: Մանազկերտի եպիսկոպոսն էր, Մելիտե կաթողիկոսի օգնականը: Կաթողիկոս դարձավ մարզպան Ատրորմիզդի օրոք: Նոր կաթողիկոսի գործունեության սկիզբը համընկավ ու նշանավորվեց Ավարայրին մասնակցած հայ նախարարների ազատագրմամբ: Սակայն այդ փաստը հավուր պատշաճի չգնահատվեց, քանզի նախարարներին չէր թույլատրվում Հայաստան վերադառնալ: Մովսեսը հիմնականում հիմնվում էր պարսկամետ ուժերի աջակցությանը՝ ունենալով հստակ պարսկական կողմնորոշում: Նա արհամարհում էր հայ գիտնականներին, անհանդուրժողական էր Հայաստանում հունական մշակույթի զարգացմանը: Նրա օրերում հալածվում էին Սահակ-Մեսրոպյան դպրոցի ներկայացուցիչները: Մովսեսի հակահայ գործունեությունը ստիպեց հայ հոգևոր ղեկավարությանը, որ կաթողիկոսի աթոռի թեկնածու առաջադրվի Սահակ-Մեսրոպյան դպրոցի ներկայացուցիչը:
Մինչ կաթողիկոս դառնալը Վանանդի եպիսկոպոսն էր: 444թ. մանակցել է Շահապիվանի, 459ին՝ Արտաշատի եկեղեցական ժողովներին: Գյուտը կաթողիկոս դարձավ հայ նախարարների և պարսից մարզպան Ատրորմիզդի օգնությամբ: Նոր կաթողիկոսը անցկացրեց եկեղեցական բարեփոխումներ: Նախաձեռնեց հայ նախարարների ազատագրումը պարսկական գերությունից: Միավորեց հայրենասիրական ուժերը՝ պայքարեց նաև նեստորականության դեմ: Նրա շնորհիվ, Վայոց Ձորում և այլուր, կանգնեցվեցին զոհված հայ ազատամարտիկների հուշարձաններ: 471թ-ին Գյուտ Առաջինը հրավիրվեց Պարսկաստան ու հեռացվեց Սուրբ Աթոռից:
Հեղինակ է կրոնական ճառերի և օրհներգերի: Եղել է Սահակ Պարթևի ու Մ.Մաշտոցի աշակերտը: Մեծ Հայքի անկումից հետո(428թ) փորձեց հայ քաղաքական կյանքում հասնել որոշակի ազդեցության: Հակապարսակական խռովությունների ժամանակ համագործակցում էր Վահան Մամիկոնյանին: Նրա մարզպետության օրոք էլ վերականգնեց Վաղարշապատի ու Դվինի տաճարները: Հեղինակ է հոգևոր հիմների, ճառերի ու քարոզների: Հատկանշական են նրա հակաքաղքեդոնական աշխատությունները: 1836-ին հրապարակված «Ճառերը», որոնք վերագրված էին նրան, հետագայում ճանաչվեցին որպես Հովհան Մայրիվանեցու գործեր:
Կաթողիկոս, որն ուներ փայլուն կրթություն: Գյուտի և Մանդհակունու աշակերտն է: Սուրբ Աթոռ է բարձրացել մարզպան Վահան Մամիկոնյանի աջակցությամբ: Նպատակամղված և անզիջում պայքար է մղել քաղքեդոնության, նեստորականության և այլ մեզ ոչ հարիր կրոնական ուղղությունների դեմ: Նրա օրոք, 506թ-ին, Դվինում հրավիրվում է ընդհանուր եկեղեցական ժողով, որին մասնակցում էին նաև Աղվանքի և Իվերիայի կաթողիկոսները, նաև Հայաստանի նորընտիր մարզպետը՝ Վարդան Մամիկոնյանը: Ժողովում քննադատվեց Նեստորի, Եվտիքիայի, Արիայի այլադավների գործունեությունը և, վերջնականապես, մեր եկեղեցուց հեռու վանվեց քաղքեդոնությունը:
Մասնակցել է Դվինի եկեղեցական համաժողովին: Նրա աթոռակալությունը համընկավ Հայաստանի նոր մարզպան Մժեժ Գնունու պաշտոնավարման սկզբի հետ: Փաստը հետազոտողներին թույլ է տալիս ենթադրել, որ նոր կաթողիկոսի նշանադրումը կապված է նոր մարզպետի հետ: Սամվել 1-ի օրոք, թեև Հայաստանի տարածքից դուրս, բայց շարունակվում էին պարսկա-բյուզանդական պատերազմները: Բյուզանդիայում, զանգվածային կերպով հալածվում էին ոչ քաղքեդոնական եկեղեցու հետևորդները, հատկապես՝ հայերը: Կաթողիկոսի հիմնական գործունեությունը ուղղված է քաղքեդոնեության դեմ:
Կաթողիկոս է դարձել մարզպան Մժեժ Գնունու օգնությամբ: Նույն ժամանակ Բյուզանդիայի կայսր դարձավ Հուստինիանոս 1, իսկ Պարսկաստանում սկսեց թագավորել Խոսրով 1 Անուշիրավանը: Ժամանակավորապես դադարեցվեցին պարսկա-բյուզանդական պատերազմները, Հայաստանը ստացավ տնտեսական ու մշակույթային զարգացման հնարավորություն: Մուշեն անցկացրեց եկեղեցական բարեփոխումներ, նշանակեց բազում նոր եպիսկոպոսներ:
Դվինի ամենաեռանդուն հոգևորականներից էր: Աթոռակալեց մարզպան Մժեժ Գնունու աջակցությամբ: Չնայած, համեմատաբար խաղաղ էր Հայաստանում ու նրա շրջակա տարածքները, և կարելի էր զարգացնել երկիրը, բայց Հուստինիանուսը շարունակում էր իր հալածնքները ոչ ՛քաղքեդոնականների նկատմամբ՝ ոչ միայն իր երկրում, այլ նաև Հայաստանի Արևմուտքում: Այս ամենի դեմ շատ եռանդուն պայքարում էր Սահակ Երկրորդը:
ՈՒներ փայլուն կրթություն, փիլիսոփա էր: Կաթողիկոս դարձավ Մժեժ Գնունու օգնությամբ: Ծանր կռիվ էր մղում նեստորական հոսանքների դեմ, որն այդ ժամանակ պատուհաս էր դարձել Հայ եկեղեցու ու ժողովրդի համար: Հատուկ գործունեություն էր ծավալել, հատկապես, հարավային Հայաստանում, Ասորիքում, Պարսկաստանի մի մասում: Նա շատ էր շրջագայում Սիրիայում, Միջագետքում և իր քարոզներով պայքարում պառակտիչների դեմ: Նրա օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ ու հիշատակարաններ: ՈՒսումնասիրողները նրա անվան հետ են կապում հայ եկեղեցու դերի բարձրացումը՝ արևելաքրիստոնեական եկեղեցիների շրջանում:
Կաթողիկոս է դարձել Մժեժ Գնունու օժանդակությամբ: Ղևոնդ I-ի օրոք, 545թ-ին, Տիզբոնում կնքվեց պարսկա-բյուզանդական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի համար բերեց երկար սպասված խաղաղությունը: Եկեղեցին վերածնվեց և դարձավ հայ ժողովրդի հոգևոր գաղափարական վերելքի և դաստիարակության ապավեն:
Ընտրվելուց հետո, անմիջապես Ներսես Երկրորդը կատարեց շատ կարևոր մի քայլ՝ նրա ջանքերով պաշտոնազրկվեց Հայաստանի պարսիկ մարզպան Դենշապուհը, որը ձգտում էր Հայաստանի իսլամացմանը: Նոր մարզպան Վշնասպ Վահրամը, արդեն ստիպված էր հանդուրժողական լինել հայերի նկատմամբ: Ներսես Երկրորդի օրոք, վերջնականապես, հաստատվեց հայկական օրացույցը: Դրվեց հայ եկեղեցու հետագա զարգացման հիմքը: Կաթողիկոսը հովանավորում և օժանդակում էր կրթական և լուսավորչական կենտրոնների ստեղծմանը ողջ Հայաստանում:
Մասնակցել է կրտսեր Վարդան Մամիկոնյանի (571-572) հակապարսկական ելույթներին: Եղել է հայ-բյուզանդական բանակցությունների պատվիրակության անդամ, ուր բյուզանդացիները առաջարկում էին իրենց օգնությունը՝ հայերի քաղքեդոնեություն ընդունելու փոխարեն: Կաթողիկոսը վաղ հասկանալով , որ բյուզանդացիներին բնավ էլ չի հետաքրքրում Հայաստանի քաղաքական իրավիճակը, միջոցներ ձեռք առավ կրոնական ճնշումներից հայ ժողովրդին զերծ պահելու համար: Մասնավորապես նրա օգնությամբ Կոնստանդինապոլիսի հայերը զերծ մնացին կրոնական ուծացումից: Այնուհետև, նա գումարում է 565թ-ին Դվինի երրորդ եկեղեցական ժողովը, ուր խիստ քննադատության են ենթարկվում նեստորական և քաղքեդոնական հոսանքները:
Սովորել է Դվինի հոգևոր դպրոցում: Հակապարսկական ապստամբությունների խառնաշփոթում դարձել է կաթողիկոս: Ինչպես նրա նախորդների ժամանակ, այնպես էլ հիմա, Հուստիանոսը մեծ ջանքեր էր գործադրում Հայաստանը քաղքեդոնական դարձնելու համար: Մովսես Երկրորդը, իր քաղաքականությամբ, համառ պայքար էր մղում այդ ամենի դեմ: Հուստինիանոսը նույնիսկ, իրեն ենթակա մասում (Հայաստանի) նշանակեց այլ կաթողիկոս՝ Հովհաննես Բագարանցուն: Բայց Մովսես Երկրորդին հաջողվեց ամուր պահել դիրքերը և թույլ չտալ հայ եկեղեցու պառակտումը:
Ռշտունյաց նախարարական տան եպիսկոպոսն էր: Դարձավ հայոց կաթողիկոս Հայաստանի և Վրաստանի մարզպան Սմբատ Բագրատունու աջակցությամբ: Վերակառուցեց Դվինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Աբրահամ I վարում էր վրաց եկեղեցու ապաքաղքեդոնացման քաղաքականություն: Նա համոզեց վրաց կաթողիկոս Կյուրիոնին՝ հրաժարվել քաղքեդոնությունից և ավելի մերձենալ հայոց հոգևոր կյանքին: Սակայն նրա ջանքերը անցան ապարդյուն: Նա համարվում էր նաև նեստորականության թշնամի: Թաղված է Դվինում:
Սովորել է Դվինի աթոռանիստ հոգևոր դպրոցում: Մինչև կաթողիկոս դառնալը եղել է Տարոնի (Մամիկոնյան) եպիսկոպոսը: Մասնակցել է Տիզբոնում գումարված միջեկեղեցական երկխոսությանը՝ ներկայացնելով Հայաստանի տեսակետը: Վերադարձել ու ընտրվել է կաթողիկոս: Նրա անվան հետ է կապված այդ ժամանակների հոգևոր կյանքի վերելքը: Նրա ձեռնարկմամբ կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ եկեղեցիներ: Վերակառուցել է նաև Սբ.Հռիփսիմե եկեղեցին: Հայտնի է, որ Կոմիտաս կաթողիկոսը հեղինակ է բազմաթիվ եկեղեցական երգերի ու շարականների:
Ապահունյաց նախարարական տան Աբրահամյան ճյուղից էր:Կաթողիկոս է դարձել հայ նշանավոր նախարար Թեոդորոս Ռշտունու օժանդակությամբ: Հայտնի է, որ կաթողիկոսության երկրորդ տարվա սկզբից Քրիստափոր երկրորդը գործում էր ի հակառակ հայոց մարզպան Վարազտիրուց Բագրատունու բյուզանդասեր քաղաքականությանը: Նրան համարում էին կամավոր հոգևոր առաջնորդ ու բյուզանդիայի կատաղի հակառակորդ: Ցանկալով գործ ունենալ ավելի հեզաբարո ու դեպի իրեն բարեհաճ տրամադրված հոգևոր առաջնորդի, մարզպանը հրավիրում է ընդհանուր եկեղեցական ժողով՝ Դվինում, և կոչ է անում կաթողիկոսին հրաժարվել աթոռից: Քրիստափորը դառնում է հայոց եկեղեցու առաջին կաթողիկոսը, որը հեռանում է պաշտոնավարությունից՝ դատական որոշումների պատճառով:
Սովորել է Դվինի կաթողիկոսարանի հոգևոր դպրոցում:Մարզպան Վարազտիրոց Բագրատունու օգնությամբ ընտրվում է կաթողիկոս: 633 թ-ին բյուզանդական կայսր Հերակլ 1 հրավիրում է կաթողիկոսին միջեկեղեցական երկխոսության: Կաթողիկոսի Բյուզանդիայում գտնված ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Բյուզանդիան օգնելու է հայերին՝ արաբների դեմ պայքարում: Վերադարձից հետո կաթողիկոսարանին է հատկացվում Կողբ բնակավայրը՝ քանզի որ Դվինում ընթանում էին վերակառուցման աշխատանքները:
Սկզբում զինծառայող էր, ապա Բյուզանդիայում ստանում է հոգևոր կրթություն: Կաթողիկոս ընտրվելիս ստանում է Թեոդորոս Ռշտունու օգնությունը: Զբաղված էր հիմնականում եկեղեցիների կառուցման ու վերականգման աշխատանքներով: Նրա օրոք նոր տեսք ստացան Վաղարշապատի, Դվինի, Վասպուրականի եկեղեցիները: 645 թ-ին հրավիրել է եկեղեցու ընդհանուր ժողով՝ Դվինում: 648ին, 6-րդ եկեղեցական ժողովի ժամանակ, հրաժարվում է ընդունել Բյուզանդիայի կողմից պարտադրված քաղքեդոնության կանոնները: Սակայն, երբ կայսր Կոստաս երկրորդը, հարձակվեց Հայաստանի վրա և գերեվարեց մի շարք հայ նախարարների, կաթողիկոսը որոշ հոգևոր հարցերում ստիպված էր գնալ զիջումների: Հետագայում, երբ Թեոդորոս Ռշտունին, արաբների օգնությամբ ազատագրեց Հայաստանը, կաթողիկոսը, մեկ անգամ ևս մեկնեց Կոնստանտինոպոլիս՝ ջանալով կայսեր հովանավորությունը: 659թ-ին կաթողիկոսը նորից հաստատվում է Վաղարշապատում՝ շարունակելով նաև Զվարթնոցի շինարարությունը:
Դեռ երիտասարդ տարիներից հայ եկեղեցու պաշտոնյաներից էր: Եղել է կաթողիկոսի օգնական: Հետևում էր Զվարթնոցի շինարարական աշխատանքներին: Ներսես երրորդի պաշտոնաթողությունից հետո, Անաստաս 1-ը սկսեց ղեկավարել հայ եկեղեցին: Իր ղեկավարման ընթացքում, հայրենի Ակոռի գյուղում, կառուցել է եկեղեցի ու աղքատանոց:
Եղել է Վանանդի եպիսկոպոս՝ այժմյան Արցախ-Ստեփանակերտի տարածքում: Մասնակցել է Դվինի եկեղեցական ժողովներին: Պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցու 12 կանոնների ընդունումը: Կաթողիկոս է դարձել նշանավոր հայ գործիչ Գրիգոր Մամիկոնյանի օգնությամբ: Եռանդուն պայքար է մղել պավլիկյանների շարժման ու քաղքեդոնության դեմ:
Նշանավոր հոգևոր առաջնորդ Թեոդորոս Կրթենավորի աշակերտն է: Հայոց ՈՒտիք գավառի Ռոտփարսյան շրջանի եպիսկոպոսն էր: Արաբա-բյուզանդիական գերիշխանության տարիներին պահպանում էր չեզոք դիրք: Կաթողիկոսի իմաստուն քաղաքականության շնորհիվ ադ տարիներին Հայաստանը խույս տվեց խիստ ճնշումներից և ավերածություններից: Պայքարում էր քաղքեդոնեականության դեմ, նույնիսկ, երբ գտնվում էր կայսր Հուստինիանոս երկրորդի մոտ՝ գերության մեջ: 703թ-ին, երբ արաբներն իրենց առաջնորդ Մուհամմեդի հետ խիստ նեղում էին հայերին, հանկարծակի հայտնվում է մարտի կենտրոնում՝ խնդրելով չհարձակվել Հայաստանի վրա: Մահացել է նույն տարում, Խառանի ճանապարհին:
Հայ կաթողիկոս 703-717թթ։ Բզնունյաց նահանգի եպիսկոպոսն էր: Համարվում էր Սահակ երրորդի մերձավորագույն քաղաքական ու հոգևոր համախոհը, պաշտպանում էր նրա գաղափարները: Կաթողիկոս ընտրվելու հետո վարում էր արաբների հետ հաշտվողական քաղաքականություն՝ փորձելով այդպես խույս տալ Հայաստանի վրա ճնշումներից ու ավերածություններից: Սակայն, Եղիա 1-ը չկարողացավ հակառակվել 705թ-ի աշնանը, հայոց մոտ 800 նախարարների Նախիջևանում՝ արաբների կողմից մահապատժի ենթարկելուց: Եղիա 1-ի ջանքերով Աղվանքի կաթողիկոսին չհաջողվեց անջատվել հայ եկեղեցուց՝ դառնալով քաղքեդոնական: Անձամբ,Եղիա 1-ը Աղվանաց Ներսես կաթողիկոսին արտաքսեց Դամասկոս՝ պահպանելով հայ աղվանական եկեղեցու միասնությունը: Պայքարել է նաև պավլիկյանների դեմ:
Նույն Հովհաննես Իմաստասերն է: Հայոց կաթողիկոս 717-728թթ։ Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկը: Ծնվել է Տայք գավառի Օձուն գյուղում: Կրթությունը ստացել է ժամանակի ամենահայտնի աստվածաբանի՝ Թեոդորս Կրթենավորի մոտ: Արաբների գերիշխանության ժամանակ կաթողիկոսին հաջողվեց Հայաստանը զերծ պահել իսլամացումից: Իր պաշտոնավարման երկրորդ տարում Օձնեցին հրավիրում է եպիսկոպոսաց ընդհանուր ժողով, որտեղ առաջին անգամը լինելով, ընդունվում է Հայոց եկեղեցու կանոնների ժողովածու: Ժողովածու, որն հասել է մինչև մեր օրերը՝ ենթարկվելով որոշակի փոփոխությունների: Օձնեցին հայտնի էր նաև որպես գրող, ուղերձների, փիլիսոփայական խորհրդածությունների հեղինակ :
Հայոց կաթողիկոս 728-741թթ: Հայ եկեղեցու նշանավոր դեմքերից է՝ Օձնեցու օգնականը: Կաթողիկոս դարձավ արաբ կառավարիչ իբն Մասլամի օգնությամբ: Իր ղեկավարման սկզբից արաբները խստացրին պայքարը հայոց եկեղեցու դեմ: Կաթողիկոսն, ստիպված իր աթոռանիստը տեղափոխեց Արամոնք (այժմ Արամուս) գյուղ: Նա չէր պաշտպանում Պոլսի պատրիարք Գերմանոսի երկու եկեղեցիների միացման գաղափարը: Դավիթ I կաթողիկոսին չհաջողվեց իր հովանու տակ վերցնել և պաշտպանել Վահագ Գոթնեցուն, որը ողբերգականորեն զոհվեց 737 թ-ի մարտի 18-ին:
741թ-ին ընտրվում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս և ծայրագույն Պատրիարք: Վանանդացի նախարարական տոհմից է, աթոռակալել է մինչև 764թ: Հայ իշխան Աշոտ Բագրատունու և արաբ ամիրա Մրվան իբն Մուհամմեդի օգնությամբ դարձել է կաթողիկոս: Հատկապես Տրդատ 1-ի ժամանակներում Հայաստանում ուժեղացել էր հակաարաբական շարժումը: Հակաարաբական շարժումը խիստ ճնշվում էր՝ դարձնելով հոգևոր և աշխարհիկ կյանքը անտանելի: Սակայն կաթողիկոսը միշտ իր ժողովրդի կողքին էր, և անգամ բողոքով ու օգնության ակնկալիքով դիմեց արաբ խալիֆին:
Աթոռակալելիս ստացել է իշխան Սահակ Բագրատունու աջակցությունը: Տրդատ Երկրորդի ժամանակներում արաբները սկսեցին ավելի խիստ քաղաքականություն վարել հայերի նկատմամբ: Այս ամենը դուր չէր գալիս հայ իշխանավորներին։ Նրանք չէին կարող հանդուրժել այս իրադրությունը, որը տանում էր դեպի հայ եկեղեցու պառակտմանը: Այս հարցում ժողովուրդը, կաթողիկոսը և իշխող դասակարգը համամիտ էին: Մինչ իր գահակալման վերջը կաթողիկոսը միշտ ջանում էր ժողովրդին զերծ պահել ճնշումներից և պատիժներից:
Սովորել է Դվինի հոգևոր ճեմարանում: Եղել է Սասունի ու Նփրկերտի եկեղեցական պաշտոնյա: Ընտրվել է կաթողիկոս արաբ կառավարիչ Եզիդ իբն Սուլեյմանի օգնությամբ, կառավարիչ՝ որը հատուկ հարգանք էր տածում դեպի Սիոն 1-ը: Կաթողիկոսը Պարտավում հրավիրում է ընդհանուր եկեղեցական ժողով, որին մասնակցում էին հայ ու աղվանաց շատ նախարարներ, հոգևորականներ: Ժողովի ընթացքում քննարկվում է Հայ Առաքելական եկեղեցու հարցը արաբական զավթման տարիներին: 774-775թթ Հայաստանում սկսվում են զանգվածային ելույթներ արաբների դեմ, սակայն կաթողիկոսը առանձնապես չէր խրախուսում այդ ամենը՝ զգուշանալով արաբների զայրութից:
775-788 թթ Հայոց կաթողիկոս: Սովորել է Դվինի ճեմարանում: Եղել է Գողթան գավառի հոգևոր առաջնորդը, մասնակցել է Պարտավի ընդհանուր ժողովին: Հակաարաբական ելույթների ժամանակ պաշտպանում էր Սիոն1-ի տեսակետը: Նա կոչ էր անում հայ նախարարներին՝ հնազանդվել արաբներին, դրանով իսկ թույլ չտալ արաբների կողմից ճնշման էլ ավելի ուժեղացմանը: Հատկանշական է, որ Եսայի 1-ի թեկնածությունը պաշտպանվում էր արաբ ամիրայի կողմից: Եսայի 1-ի ղեկավարության տարիներին փոխվեց Հայաստանի ազգագրական կազմը երկրի հարավ ,հարավ-արևելյան հատվածներում, ուր արաբ ղեկավարությունը սկսել էր բնակեցնել արաբական ցեղերի: Այս ամենը պատճառ հանդիսացավ հայերի զանգվածային արտագաղթի դեպի Փոքր Ասիա: Մասնավորապես, դեպի Փոքր Ասիա (Պոնտոս) գաղթեցին Շապուհ և Համամ Ամատունիները՝ իրենց գերդաստաններով և հպատակներով: Հետագայում, 1700-1900թ-ին նրանց մեծամասնությունը թուրքացան՝ պահպանելով միայն մայրենի լեզուն: Հայերի այդ խմբին Թուրքիայում ընդունված է անվանել «համշենլի»-Համշենահայեր:
Հայոց կաթողիկոս 788-790թթ-ին: Եկավ կառավարելու երկրի համար շատ դժվար պահի: Եսայի1-ի մահից հետո արաբական իշխանները՝ հատկապես կաթողիկոսարանին մոտ գտնվողները, թալանեցին ու կողոպտեցին Մայր Աթոռը: Այս աղետալի վիճակում էլ ընտրվեց նոր կաթողիկոսը, որին պատմիչները գնահատելու էին «Մեծ ու հասարակական գործիչ»: Ընտրված կաթողիկոսի իշխանությունը արաբները ճանաչեցին միայ կաթողիկոսի կողմից մի պատկառելի գումար ստանալուց հետո: Հետագայում կաթողիկոսը գնեց նաև արաբների կողմից հափշտակված իրեր, սրբություններ ու վերադարձրեց դրանք Դվին:
Ծնվել է Դվինի մերձակա Ոստանում: Հովաբի աթոռակալությունը համընկնում է արաբ նոր կառավարիչ Նըսրի և հայոց սպարապետ Աշոտ Մսակերի նշանակումների հետ: Պատմիչների վկայությամբ, հենց վերոհիշյալ գործիչերն էլ օգնել են նրան դառնալ կաթողիկոս: Մահացել է ընտրվելուց 6 ամիս անց:
Կրթությունը ստացել է Գեղարքունյաց գավառի Մաքենացվոց և Ջավախքի Զրեսկ վանքերում: Տիրապետում էր շատ լեզուների և փիլիսոփայական գիտությունների: Կաթողիկոս դարձավ կյանքի վերջում՝ ստանալով Աշոտ Մսակերի աջակցությունը:
Միջնադարյան աղբյուրները նշում են, որ ծնվել է Աշտարակում: Այլ աղբյուրներ էլ նշում են Օշականը: Աթոռ է բարձրացել Աշոտ Մսակերի օգնությամբ: Նա քիչ է ղեկավարել և մահացել է շուտ՝ դեռ չծանոթացած եկեղեցու բոլոր հարցերին:
Փարպի գյուղի եկեղեցու սպասավոր էր: Կաթողիկոս դարձավ արաբ ամիրայի և հայոց սպարապետի ջանքերով: Հայոց եկեղեցու շահերի պաշտպան էր: Նրա ժամանակներում արաբերը հայ նախարարների փոխարեն սկսեցին իրենք հարկերն հավաքել, որն էլ ժողովրդին բերեց աղետալի վիճակի: Հովսեփ Երկրորդը պայքարում էր արաբների դեմ՝ եկեղեցու կողոպտման համար, ինչի պատճառով էլ արաբների կողմից ենթարկվում է բազմաթիվ տանջանքների: Սակայն նա շարունակում է պայքարը՝ դիմելով խալիֆ Հարուն ալ Ռաշիդին, խնդրելով համապատասխան միջոցներ ձեռք առնել: Խալիֆի օգնությամբ հաջողվում է կանխել հայ եկեղեցու հետագա կողոպտումը, դեռ ավելին՝ մի մասն էլ հետ է բերվում:
Կրթությունը ստացել է Դվինում: Պաշտոնավարել է Այրարատ նահանգում: Ընտրվելուց ստացել է Աշոտ Մսակերի օգնությունը: Նրան համարում էին ոչ նախաձեռնող կաթողիկոս: Համագործակցում է հայոց նոր սպարապետ Սմբատ Բագրատունու և նոր արաբ ամիրա Խալիդի հետ: Հայ նախարարները, Սմբատ Բագրատունու գլխավորությամբ, սկսեցին կատաղի դիմադրություն ցուցաբերել արաբներին: Արաբ կառավարիչն անձամբ խնդրեց կաթողիկոսի միջնորդությունը՝ դիմադրությունը դադարեցնելու համար: Նախարարները չհամոզվեցին: Արդյունքում շատ նախարարներ գերեվարվեցին: Կաթողիկոսին ոչ միայն չհաջողվեց փրկել նախարարների կյանքը, այլև Բագրատունու սպարապետական տիտղոսը:
Աթոռ է բարձրացել հակառակ սպարապետ Բագրատ Բագրատունու: Աջակցել են այն ժամանակվա ազդեցիկ իշխաններ Սմբատ Բագրատունին, սյունյաց Գրիգոր Սուփանը: Պատմաբանները ներկայացնում են նրան որպես հետևողական, պահանջկոտ, հոգևոր գործին նվիրված կաթողիկոսի: Սպարապետին դուր չէր գալիս կաթողիկոսի ինքնուրույն քաղաքականությունը և 841թ․ Հովհաննես Չորրորդը գահընկեց է արվում:Գտնվելով Այրիվանքում՝ մենության մեջ, նա նամակներ է ուղարկում հայ նախարարներին՝ խնդրելով չհավատալ իր անվան շուրջ տարածված ստերին: 841թ․ Բագրատ Բագրատունին հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ Հովհաննես Չորրորդը նորից դարձավ կաթողիկոս: 850-855թթ ամբողջ Հայաստանը բռնկված էր հակաարաբական ապստամբությամբ ու կաթողիկոսն էլ օգնում էր նախարարներին՝ ապստամբությունն իրագործելու:
Հիշատակվում է որպես վառ անհատականություն: Կաթողիկոս ընտրվելուց նրան օգնել է Սմբատ Բագրատունին: Նա բարելավել է արաբ իշխանավորների ու հայ նախարարների հարաբերությունները՝ ազատելով շատ գերված հայ իշխանների: Նա մեծ դերակատարում ունեցավ Աշոտ Բագրատունու հեղինակության բարձրացման գործում: Հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ Աշոտ Բագրատունին հռչակվեց որպես արքա: Զաքարիա 1-ը օժանդակում էր նախարարների կենտրոնաձիգ քաղաքականությանը, շարունակում էր եկեղեցական շինարարությունը: Պահպանվել է նրա «20իմաստուն խորհուրդներ» աշխատությունը:
Դարձել է կաթողիկոս Աշոտ Բագրատունու օգնությամբ: Բանակցություններ էր վարում գժտված նախարարներ Տարոնի Բագրատունյանց և Վասպուրականի Արծրունյանց հաշտեցման ուղղությամբ: Արաբների դեմ բարձրացրեց հայոց պետականության վերականգման հարցը: 885թ-ին Երազգավորսում Աշոտ Բագրատունին օծեց որպես հայոց արքա: Մահացել է Վանում: Թաղված է Ձորավանքում:
Կրթությունն ստացել է Գեղարքունիք գավառի Մաքենացվոց վաքում: Ձեռնադրվել է Դավիթ եպիսկոպոսի կողմից: 863-893թթ ծառայել է Սևանի վանքում: Սյունյաց Մարիամ իշխանուհու աջակցությամբ կառուցել է երկու եկեղեցի Սևանում(871-874թթ)։ Սևանա կղզում բացեց կրթական կենտրոն, ուր գալիս էին սովորելու ողջ Հայաստանից: Նա կրոնագետ էր, աստվածաբան: Ընտրվել է կաթողիկոս Գևորգ երկրորդի մահից հետո: Շատ կարճ ժամանակում վերականգնում է հայ եկեղեցում բոլոր հիմնարար կառույցները:
Գրող է, պատմաբան, կաթողիկոս Մաշտոց 1-ի աշակերտն է ու հարազատը: Սուրբ Աթոռ է բարձրացել 897-898թթ-ին, Հովհաննես Հինգերորդ անունով, մոտ 30 տարի ղեկավարել է Մայր Աթոռը: Ավանդույթի համաձայն՝ թաղված է Վանի Աղթամար կղզում: Դրասխանակերտցին, հատկապես, նշանավոր է որպես պատմաբան: Նրա գրած «Հայոց պատմություն»-ը, ընդգրկում է վաղ ժամանակներից մինչև 920թ-ը, երբ, հատկապես ուժեղացել էին արաբների թալանչիական արշավանքները, երբ Բագրատունիները Շիրակում ստեղծել էին անկախ իշխանություն, որի մայրաքաղաքն էր շուտով դառնալու Անին: Որպես Բագրատունյաց գախափարախոս, նա կողմնակիցն էր ուժեղ կենտրոնացված իշխանության: Դրասխանակերտցին գրել է նաև «Հայ կաթողիկոսների ժամանակագրություն» աշխատությունը: Նրա աշխատությունները առաջին անգամ տպագրվել են 1841-ին՝ ֆրանսերեն թարգմանությամբ, Փարիզում:
Հայոց կաթողիկոս 929-930թ-ին: Հովհաննես հինգերորդ կաթողիկոսի մահվանից հետո, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին Աղթամարում անցկացնում է կաթողիկոսի ընտրություն՝ դրանով իր վրա գրավելով թշնամաբար տրամադրված նախարարների ուշադրությունը: Այսպիսով, առաջին անգամ, հայոց կաթողիկոսի նստավայրը դառնում է Աղթամարը: Բագրատունյաց տան ներկայացուցիչները դեմ էին այս ամենին, բայց չկարողացան հակառակվել Գագիկ Արծրունուն: Այդ օրերին մահացել էր Աշոտ Երկաթը, իսկ Աբբասը դեռ չէր օծվել որպես արքա: Ստեփանոս Երկրորդը շատ ազդեցիկ անհատականություն էր և մեծ օժանդակություն էր ստանում Գագիկ Արծրունուց:
Հայոց կաթողիկոս 930-941թթ: Ռշտունյաց նահանգի եպիսկոպոսն էր, ապա Գագիկ Արծրունու օգնությամբ դարձավ կաթողիկոս: Նրա աթոռանիստն դեռ Աղթամարում էր: Թեև նոր կաթողիկոսը ծագմամբ Ռշտունի տոհմից չէր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա երկար ծառայածությունը Ռշտունյաց նահանգում, նրան ընդունում էին որպես Ռշտունի:
Նույնպես Ռշտունյաց նահանգի եպիսկոպոսն էր 941-946թթ: Նրա թեկնածությունը պաշտպանում էր Վասպուրականի Աշոտ-Դերենիկ թագավորը: Հովվապետ էր Աղթամար կղզում: Իր ղեկավարման տարիները, համեմատաբար, հանգիստ ու խաղաղ էին: Օգնում և հովանի էր հանդիսանում այն եպիսկոպոսներին, ովքեր հեռանում էին հունական մարզերի քաղքեդոնական եկեղեցուց: Աղթամարում գահակալած վերջին կաթողիկոսն է:
Հայ կաթողիկոս, 946-968թթ։ Վարագա վանքի սպասավորն էր: Միանգամից ուներ երկու հայ արքաների՝ Աբբասի Բագրատունու և Աշոտ-Դերենիկ Արծրունու աջակցությունը: 950-955թթ Անանիայի ջանքերով կասեցվեց ընդեմ հայ եկեղեցու դավադրությունը, որը ձեռնարկել էին Սյունիքի ու Աղվանքի հոգևորականները: Հայտնի է, որ Անանիա 1-ը ոչնչացրել է Սյունաց կաթողիկոսի նստավայրը Տաթևում: Աղթամարից Արգինա է տեղափոխել կաթողիկոսի նստավայրը՝ ի շահ հայ եկեղեցու միասնության: Անիում նա թագավոր է օծում Աշոտ Ողորմածին: Իր բոլոր ձեռնարկներում կաթողիկոսը լուրջ աջակցություն էր ստանում Բագրատունիներից: Կաթողիկոսի կողմից գրառված շատ փաստեր այսօր մեծ նշանակություն են ստանում՝ Արծրունյաց տան, Բագրատունիների, Աղվանքի ու Սյունիքի հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ:
Սյունիքի եպիսկոպոս էր 968-969թթ, հայոց կաթողիկոս: Քաղաքական նկատառումներով փորձ էր անում միացնել հայոց, վրաց և հունաց եկեղեցիները: Կաթողիկոսի որոշմանը դեմ դուրս եկավ Հայաստանի ողջ ղեկավարությունը: Աշոտ Ողորմածը հրավիրեց ընդհանուր ժողով, որտեղ մասնակիցները կոչ արեցին Վահան Առաջինին հրաժարվել աթոռից՝ պատճառաբանելով նրա պառակտիչ գործունեությունները: Բայց, նույնիսկ, արդեն պաշտոնազուրկ նա շարունակում էր իր հակապետական դիրքերը:
Եղել է կաթողիկոս 969-972թթ-ին: Վահան 1-ի հեռացումից հետո նշանակվել է այդ պաշտոնին՝ Աշոտ Ողորմածի կողմից: Սևանա եկեղեցու պաշտոնյային կաթողիկոս նշանակելն է՛լ ավելի սրեց քաղաքական լարվածությունը ու հոգևոր առաջնորդների տարաձայնությունները: Ամենին վերջ դնելու համար նորընտիր կաթողիկոսը փորձում է հանդիպել աթոռազրկված կաթողիկոսի հետ, սակայն գերի է վերցվում Վասպուրականի Աբուսաղ–Համազասպ Արծրունի արքայի կողմից և երկար ժամանակ պահվում է Աղթամարում՝ հեռու ամեն ինչից: Երկու կաթողիկոսներն էլ մեռնում են նույն 972թ-ին:
Սուրբ Աթոռին է նստել 973-992թթ-ին: Արծրունյաց նախարարական տան եպիսկոպոսն էր: Օժանդակել էր կաթողիկոսական նստավայրը Արգինա տեղափոխելուն: Կաթողիկոս է դարձել Աշոտ Ողորմածի օգնությամբ: Որպիսի արևմտյան նահանգների և Բյուզանդիայի արևելքի հայ եկեղեցիները զերծ պահի հելլենացումից, Անտիոքում, Տարսոնում, Իսավիայում պաշտոնյաներ է նշանակում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին: Օժանդակում էր Բագրատունյաց արքայական տանը: Անցկացնում էր լուսավորչական գործունեություն, ղեկավարում եկեղեցական գործերը:
Սովորել է Սևանի դպրանոցում: Գագիկ 1 Բագրատունու օգնությամբ 992թ-ին դառնում է կաթողիկոս: Իր ղեկավարման սկզբից աթոռանիստը Արգինայից տեղափոխում է Անի: Կատրանիդե թագուհու օգնությամբ վերականգնում է Սյունիքի վանքերի ունեցվածքները, Տաթևի աթոռանիստը, ուր սկսեց ծաղկել կրթությունն ու գիտությունը: Պայքար էր մղում Ապահունյաց, Մանանաղյաց և Հարք գավառների բողոքական շարժումների դեմ: Հայտնի է, որ մինչև իր կյանքի վերջին օրերը կաթողիկոսն անվերապահ ենթարկվում էր Գագիկ 1-ին: Հայտնի է, որ Սարգիս Առաջինի օրերում լույս աշխարհ եկավ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ը:
Եղել է կաթողիկոս 1019թ-ից: Սկզբից իսկ ունեցել է Բյուզանդական կողմնորոշում: 1022թ-ին, Անիի Հովհաննես –Սմբատ արքայի անունից պայմանագիր է կնքում Բյուզանդիայի Վաղես Երկրորդ կայսեր հետ, որտեղ նշվում էր, որ հայոց արքայի մահից հետո Անին ացնում է Բյուզանդիային: Հետազոտողները նշում են, որ կաթողիկոսի ոչ ճիշտ կողմնորոշումը քաղաքական պատճառներ ուներ: Պետրոս Առաջինը մտածում էր, որ Անիի թագավորության չլինելու դեպքում, ինքը՝ Բյուզանդացիների օգնությամբ կստանա անսահման իշխանություն:
Պետրոս Գետադարձի ազգականն ու հոգևոր հաջորդողը: Որպեսզի ոչնչացներ Անիի թագավորությունը, Բյուզանդիան ջանում էր ասպարեզից հեռացնել հայ քաղաքական և հոգևոր գործիչներին: Գերի են վերցվում Պետրոս Առաջինը և Խաչիկ Երկրորդ Անեցին: Սակայն շուտով երկուսն էլ ազատ են արձակվում: Կաթողիկոսի պաշտոնն ստանձնելուց հետո, անմիջապես բյուզանդացիները փորձեցին կաթողիկոսին գրավել իրենց կողմը՝ ակնկալելով հայերից քաղքեդոնության ընդունում: Նրանց կողմից առևանգվեց Խաչիկ Երկրորդը, բայց մնալով իր կամքին հավատարիմ՝ 1062թ․ ազատ արձակվեց գերությունից:
Հայոց կաթողիկոս 1066-1105 թթ․: Հոր՝ Վահրամ Պահլավունու մահից հետո, նշանակվում է Տարոնում և Միջագետքում հայոց թագավորի տեղապահ: Սակայն, որոշ ժամանակ անց, զբաղվելով հոգևոր գործերով, դառնում է հոգևորական: Երկար ժամանակ ապրում է Կիլիկիայում՝ Ամանոսում 1066թ-ին ընտրվել է կաթողիկոս: 1067թ-ին հանդիպումներ է կազմակերպում Եգիպտոսի հայկական, արդեն համարյա 30 հազարանոց համայնքի հետ: 1099-ին եռանդուն օգնություն է ցուցաբերել խաչակիրներին՝ Երուսաղեմի գրավման ժամանակ: Թարգմանել է գրքեր ասորերենից, հունարենից, լատիներենից: Օժանդակելով խաչակիրներին, սակայն, դեմ է եղել տարածաշրջանի լատինացմանը:
Ծագումով նշանավոր Պահլավունիների տոհմից է: 1073թ-ին ընտրվում է որպես Անիի կաթողիկոս: 1081-ից դառնում է Հայաստանի կաթողիկոս: Նա ջանում էր թուլացնել գործող ութ եպիսկոպոսությունների ազդեցությունը՝ համարելով, որ եկեղեցին պիտի լինի միասնական: 1090թ-ին գործող կաթողիկոսի խնդրանքով, սելջուկյան տիրակալները թուլացրին ճնշումը Հայաստանի վրա և ճանաչեցին Անիի կաթողիկոսարանի իշխանությունը: Բարսեղ I-ի ջանքերով լուծարվեցին որոշ եկեղեցական կառույցներ, որոնք բացասական ազդեցություն ունեին հայ եկեղեցու միասնության գործում:
Հայոց կաթողիկոս 1113-1166թթ: Պահլավունի Ապիրատ իշխանի որդին է: Մանկությունը անցկացրել է Գրիգոր Երկրորդ կաթողիկոսի շրջապատում: Եկեղեցական կրթությունը ստացել է Կարմրավանքում: 1113-ին 20 ամյա Գրիգորը ընտրվում է կաթողիկոս: Աթոռանիստը դարձավ Շուղը, իսկ որոշ ժամանակ անց՝ Ծովք ամրոցը: 1149թ․ արդեն հայ կաթողիկոսության աթոռանիստ է դառնում Հռոմկլան: 1166թ արդեն վատառողջ Գրիգորը, իր պարտականությունները դնում է փոքր եղբոր՝ Ներսես Շնորհալու վրա: Երեք ամիս անց, Գրիգորը մահանում է ու թաղվում Հռոմկլայում: Գրիգոր Երրորդը թողել է բազմաթիվ եկեղեցական երգեր:
Ծնվել է Ծովք ամրոցի տերունական իշխան Ապիրատ Պահլավունու ընտանիքում: Գրիգոր Երրորդի կրտսեր եղբայրն է, նշանավոր եկեղեցական բանաստեղծ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է: Իր ժամանակների ամենակրթյալ անհատներից մեկն է: Նա հոգևոր կրթություն ստացել է նշանավոր Կարմիր վանքի դպրոցում՝ Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսի մոտ: Շնորհալին հայտնի է որպես բանաստեղծ, երաժշտական տեսաբան, երգահան, փիլիսոփա, աստվածաբան, տարեգիր (պատմագիր): Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր ու պատմական ստեղծագործություններ՝ գրված բանաստեղծության տեսքով: Հատկանշական է հատկապես նրա հայտնի «Եդեսիայի ողբը՝ Էմադեդին Զենգիի կողմից գրավման ժամանակ» գրված 1144թ-ին, «Հայոց Պատմությունը»՝ մինչև 1121թ-ը: Իսկ հոգևոր գործերից «Հիսուս Միածին Աստծո Որդի» 1152 թ-ին, որ իր մեջ պարունակում է Աստվածշնչի ու չորս Ավետարանների համառոտ շարադրանքը: Ուշագրավ են նաև Շնորհալու երկու աշխատություններ՝ հավաքական ուղերձ հայ ժողովրդին՝ Սուրբ Աթոռ բարձրանալիս 1166թ-ին, և բյուզանդական Մանվել կայսեր պահանջով գրված, «Հայ եկեղեցու հավատքի շարադրանքը»: Ներսեսի ողջ գործունեությունն ուղղված էր հայոց և հունական եկեղեցիների միավորմանը, որը թելադրված էր նաև հայ եկեղեցու անկախության ապահովմամբ՝ մուսուլմանական ոտնձգությունների պայմաններում: 1170թ-ին տեղի ունեցավ Շնորհալու և բյուզանդական կայսեր՝ Մանուելի լիազոր ներկայացուցչի՝ աստվածաբան Ֆեորիանիի բանավեճը: Երկրորդ բանավեճը կայացավ 1172թ-ին, իսկ «Հավատքի շարադրանքը» գրվել էր դեռ մինչև առաջին բանավեճը և իր ծրագրային բովանդակությամբ կարող էր հիմք հանդիսանալ հայոց և հունաց եկեղեցիների միավորման գործընթացին: Արդեն, որպես կաթողիկոս,Ներսեսը ուղերձ է հղում կայսրին՝ բացատրելով որ միացումը ոչ թե պետք է լինի տեր ու ծառա, այլ՝ հավասարը հավասարին սկզբունքով: Այդ ուղերձին կայսրը և նոր Միքայել Երրորդ Պատրիարքը(1169-1177թթ) պատասխանեցին 1172 թ-ին, առաջարկելով հայերին պայմաններ. ընդունել Քրիստոսի մեջ մի դեմք՝ երկու բնույթ, համաձայնել, որ հայոց կաթողիկոսը հաստատվում է կայսեր կողմից և նման բաներ: Ներսեսը, լինելով հայ-հունական եկեղեցիների միավորման գաղափարների պաշտպանը, հիասթափվելով այս պատասխանից, կայսեր ու պատրիարքի համատեղ պատվիրակին պատասխանեց, որ ինքը միանձնյա իրավունք չունի այդ կարգի բարդ հարցը վճռել և, որ հարկավոր է հրավիրել հայ եկեղեցու ընդհանուր ժողով՝ հարցի քննարկման համար: Խոստացած ընդհանուր ժողովը, իհարկե, գումարվեց, բայց Ներսես Շնորհալու մահվանից հետո՝ Գրիգոր Չորրորդ (1173-1193թթ)կաթողիկոսի օրոք՝ 1179 թ-ին:
Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Վասիլի որդին է: Համագործակցել է հայ մեծ իշխան Լևոն Երկրորդի հետ, օգնել է ժամանակի հայ գիտնականներին, հատկապես՝ Մխիթար Հերացուն, Սամվել Անեցուն, Մխիթար Գոշին և այլոց: Շարունակել է Շնորհալու սկսած հայ-հունական միջեկեղեցական բանակցությունները: Եկեղեցական ընդհանուր ժողովին, որը հրավիրվել էր դեռ նախորդ կաթողիկոսի կողմից, մասնակցում էին Հայաստանի բոլոր եպիսկոպոսները՝ Կիլիկիայի ու հարակից տարածքների, Աղվանքի, ինչպես նաև Սիրիայի Յակոբինյան եկեղեցու ներկայացուցիչներ: Ժողովը մի կողմից դատապարտեց միաբնակության ծայրահեղ դրսևորումները, մյուս կողմից՝ մերժեց Աստծո երկու բնույթի մասին տեսությունը, հաստատելով՝ Հայոց եկեղեցու բացատրությունը՝ Աստծո միասնական բնույթի մասին: Մինչև այս լուրը կհասներ բյուզանդական արքունիք, 1180թ-ին մահանում է Մանուել կայսրը, իսկ նրա հաջորդները ոչ մի ուշադրություն չէին դարձնում հունա-հայկական եկեղեցիների միավորման հարցին: Գրիգոր Չորրորդը համառորեն պայքարում էր և՛ քաղքեդոնության, և՛Հայաստանի որոշ շրջաններում ակտիվություն ցուցաբերող մահմեդականների դեմ:
Հայոց կաթողիկոս էր 1193- 1194թթ-ին: Վասիլ Պահլավունու թոռն է: Մեծ իշխան Լևոն Երկրորդի օգնությամբ դարձավ կաթողիկոս: Ցանկանալով ձեռք բերել կենտրոնացված ուժեղ իշխանություն և նսեմացնել կաթողիկոսի դերը, Լևոն Երկրորդը կաթողիկոս էր նշանակում իրեն ձեռնտու թեկնածուների: Սակայն, նորանշանակ կաթողիկոսը ընդիմանում է Լևոնին, որն էլ Սիսի եպիսկոպոսի օգնությամբ, աքսորում է երիտասարդ կաթողիկոսին Կիլիկիայի Կապիթառ ամրոց: Այս արարքը հարուցում է հայ հոգևոր բարձր դասի զայրույթը: Հետագայում, նույն ամրոցում էլ գտնում են կաթողիկոսի դին: Պաշտոնապես հայտարարվում է, որ կաթողիկոսը իր մահով է մահացել:
1194 – 1203 թթ. ընթացքում զբաղեցրել է Սուրբ Աթոռը: Եղել է Լամբրոնի, Տարսոնի, Անտիոքի ու Կեսարիայի եպիսկոպոս: Իշխանության է եկել Լևոն Բ-ի աջակցությամբ, չնայած՝ շատ եկեղեցական բարձրաստիճան այրեր դեմ էին այդ նշանակմանը ու պահանջում էին նոր ընտրություններ: Նրանք պահանջում էին նաև որոշ եկեղեցական ու աշխարհիկ պաշտոնյաների հեռացում: Մասնավորապես, հայոց թագավորի խորհրդական Ներսես Լամբրոնացուն մեղադրում էին Կաթոլիկ եկեղեցու և խաչակիրների հետ գաղտնի կապերի համար: Շուտով, Լևոն Բ-ն հեռացրեց Լամբրոնացուն: Չնայած, հայ մեծ իշխանը ընդունեց հոգևորականության մի քանի պայմաններ, այնուամենայնիվ, շարունակում էր ընդիմանալ Գրիգոր Ապիրատ կաթողիկոսին: Նրանք անցկացրին նոր կաթողիկոսի ընտրություն ՝ ընտրելով Բարսեղ Բ Անեցուն: Սակայն, Լևոն Երկրորդը օժանդակում էր Գրիգոր Ապիրատին , որն էլ իր հերթին օգնեց Լևոնին 1198 թ-ին բարձրանալ հայ արքայական գահին:
Հայոց կաթողիկոս է (1203 – 1221թթ) -Հեթումյանների ընտանիքից է: 1218 թ-ին պաշտոնավարել է Կիլիկիայի Առգակաղ և Դրազարկ եկեղեցիներում: Ընտրվել է Լևոն Երկրորդի օգնությամբ: Նրա օրոք վերանորոգվեցին Կիլիկիայի շատ ամրոցներ: Հովհաննես Վեցերորդը հայ եկեղեցու ավանդական ծիսակարգի, պատարագի մեծ պաշտպան էր: Ամեն կերպ խույս էր տալիս հայ եկեղեցու լատինականացման փորձերից: Եղել է հայ թագաժառանգ Զաբել Ռուբինյանի դաստիարակը: Մահացել է ու թաղվել Դրազարկում, 1221 թ-ին:
Հայոց կաթողիկոս է 1221 – 1267թ-ին: Սկզբում Մլիչի եկեղեցու, ապա Բարձրավանքի եպիսկոպոսն էր: Կոնստանդին Հեթումյանի օգնությամբ ընտրվում է կաթողիկոս: Նրա նախաձեռնությամբ բացվեցին հոգևոր դպրոցներ, գիտական կենտրոններ։ Զարգացում ապրեց նաև արվեստը: Պայքար էր մղում ընդեմ հայ ազգաբնակչության լատինացման, քաղքեդոնացման: Պայքարում էր նաև եկեղեցու օգտին գումարների հանգանակության դեմ՝ համարելով, որ դա քրիստոնեական վարքին հակառակ է: Նրա ջանքերով վերականգնվեց Արտազի վանքը, որն էլ հետագայում դարձավ տարածաշրջանի հոգևոր կարևորագույն կենտրոնը:
Ճանաչված գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ: Մեծքարի վանահայրն էր, այնուհետև Կոնստանդին 1 կաթողիկոսի օգնականը: 1243թ․ և 1248թ-ին մասնակցել է Սիսի եկեղեցական ընդհանուր ժողովին։ Դեռևս, նախորդ կաթողիկոսի նախաձեռնությամբ, Հակոբ 1-ը, քաղաքական ու եկեղեցական բանակցություններ է վարել հունաց Պատրիարք Մանուիլ Երկրորդ և բյուզանդական կայսր Յոհան Երրորդի հետ: Հակոբ 1-ը սերտ կապի մեջ էր Կիլիկիայի թագավոր Լևոն Երրորդի հետ, նրա հենարանն ու խորհրդատուն էր: Ի շնորհիվ Հակոբ 1-ի, կնքվեց հայ եգիպտական հաշտության պայմանագիրը: Պահպանվել են մի քանի շարականներ ՝ գրված նրա կողմից:
Բարձբերդ շրջանի Խորին եկեղեցու վանահայրն էր։ 1286-ի ապրիլի 13-ին, ընտրվում է կաթողիկոս՝ Հեթում Երկրորդի թագավորության ժամանակ: Շուտով դառնում է թագավորի հակառակորդը, քանի որ, վերջինս՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ մերձեցման , կաթոլիկության տարածման ջերմ երկրպագուն էր Հայաստանում: Կաթողիկոսը կատաղի դիմադրություն էր ցուցաբերում և թույլ չէր տալիս կաթոլիկության ամրապնդմանը հայաշատ վայրերում, որտեղ հազարավոր հայեր արդեն դարձել էին կաթոլիկներ: Կիլիկիայի Հեթում թագավորը և կաթոլիկների առաջնորդ Գրիգոր Անաբարզեցին հրավիրում են եկեղեցական ժողով ու զրկում կաթողիկոսին իր պաշտոնից:
Սովորել է Կիլիկիայում՝Հռոմկլայում: Ընտրվել է կաթողիկոս Հեթում Բ Կիլիկիայի հայ թագավորի կամքով՝ Կոնստանդին Երկրորդից հետո: Թեև մասամբ հակադրված էր արքայի ու կաթոլիկ հայերի առաջնորդ Գրիգոր Անաբարզեցու քաղաքականությանը, սակայն, մինչև վերջ էլ չձերբազատվեց նրանց ազդեցությունից: Մահացել է եգիպտացիների կողմից Հռոմկլա ամրոցի գրավման ժամանակ: Նրա մարմինն ամփոփված է Կահիրեում, ասորական եկեղեցու բակում, ուր, պատմիչների վկայությամբ, հավաքվել էին տեղաբնակ շատ հայեր:
Կիլիկյան Անաբարզա քաղաքի եպիսկոպոսն էր: Հեթում Բ-ի օժանդակությամբ դառնում է հայոց կաթողիկոս: Նշանակումից հետո, փոխում է նստավայրը՝ ավերված Հռոմկլայից տեղափոխվելով Սիս: Նրա օրոք աշխուժանում է հայ կաթոլիկասեր ազնվականությունը: Հաշվի առնելով Կիլիկիայի Հայկական թագավորության շուրջ ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը, կաթողիկոսը փորձեր էր անում կաթոլիկության հետ մերձեցման, որի շնորհիվ կդիմադրեր Կիլիկիան չորս կողմից շրջապատած մուսուլմանների ճնշմանը: Գրել է բանաստեղծություններ, շարականներ, տրվել է նաև երգեցողությանը:
Կեսարիայի եպիսկոպոսն էր: Պաշտոնավարել է նաև Սիսում: Կաթողիկոս Գրիգոր Անաբարզեցու գաղափարական զինակիցն էր: Համարվում է, որ հենց Կոնստանդին Երրորդը հայ-հռոմեական եկեղեցիների մերձեցման և միավորման մոլի կողմնակիցներից մեկն էր: 1297թ․ ուղարկվում է Սյունիք, որպեսզի զբաղվի կաթոլիկության տարածմամբ՝ հայ-գրիգորյանների շրջապատում: Սակայն, Արևելյան Հայաստանի եպիսկոպոսների և հոգևոր առաջնորդների զայրույթը այնքան մեծ էր, որ իրենց բողոքը պաշտոնական նամակով փոխանցեցին այն ժամանակվա կաթողիկոսի պատվիրակին: Կոնստանդին Երրորդը նաև Սիսի 1307թ-ի եկեղեցական ընդհանուր ժողովի կազմակերպիչն էր: Կաթողիկոսի աթոռը ստացել էր Հեթում Երկրորդի աջակցությամբ: 1317թ-ին, Կիլիկիայի Օշին թագավորի նախաձեռնությամբ, Ադանայում հրավիրում է ընդհանուր ժողով, որտեղ նորից առաջարկում է միանալ կաթոլիկ եկեղեցուն: Հոգևոր առաջնորդների և հասարակության մեծ մասի կողմից չընդունվեց նրա առաջարկը:
Ծագումով Հեթումյաններից է, Կիլիկիայի Լամբրոնի շրջանից: Եղել է Դրազարկի վանքի հոգևորական, ապա՝ Սիսի եպիսկոպոս: Նա էլ նվիրյալ էր Հայ Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների կապերի սերտացման քաղաքականությանը, և ամբողջովին պաշտպանում էր նախորդ՝ Կոնստանդին Երրորդի ծրագրերը այդ հարցում: Սիսի ու Ադանայի ընդհանուր եկեղեցական ժողովների կազմակերպիչներից է: Ընտրվել է՝ ունենալով Լևոն թագավորի աջակցությունը: Ընտրվելուց հետո, սակայն, վարում էր զգուշավոր քաղաքականություն։ Ոչ մի տեղաշարժ չէր ձեռնարկում հայ ու կաթոլիկ եկեղեցիների կապերի սերտեցման հարցում: Վարում էր եռանդուն, դիվանագիտական քաղաքականություն: 1323թ-ին Եգիպտոսում կնքեց հայ-եգիպտական 15 ամյա խաղաղության պայմանագիր: Թաղված Է Դրազարկ եկեղեցում:
Կառավարման առաջին տարիներին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորման կողմնակից էր՝ մտածելով, որ մուսուլմաններով շրջապատված Կիլիկիայի համար կստանա Հռոմի Պապի քաղաքական և ռազմական աջակցությունը: Հիասթափվելով, սկսեց սերտ համագործակցել հայ Առաքելական եկեղեցու և Եգիպտոսի հետ: Հակառակվում էր Լևոն Հինգերորդի քաղաքականությանը, որը հայ եկեղեցու ապագան տեսնում էր միայն Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միացման մեջ: Որպես բողոքի ցույց, 1341թ-ին Հակոբ Երկրորդը ինքնակամ թողնում է պաշտոնը: Հետագայում, արդեն,Կոնստանդին IV թագավորի օրոք, նորից նշանակվում է կաթողիկոս:
Կրոնավոր էր Կիլիկիայի Գռներ եկեղեցում: Լևոն V կարգադրությամբ 1335թ-ին մեկնում է Եգիպտոս՝ սուլթան Նասրի հետ բանակցություններ վարելու: Թեև կողմնակից չէր Հայ Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միավորմանը, բայց պաշտպանում էր Արևմուտքի հետ մերձեցման գաղափարը: Նա հակառակվում էր հայ եկեղեցում որևէ կաթոլիկ ծիսակարգի ներթափանցմանը: Լևոն V -ի մահից հետո աջակցեց, ավելին՝ համագործակցեց Կոնստանդին III Լուսինյանի գահ բարձրանալուն: 1345թ-ին Սիսում հրավիրեց ընդհանուր եկեղեցական ժողով՝ Հայ Առաքելական եկեղեցին Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն միավորելու նպատակով: Արդյունքում ստանում է այդ նպատակի հակառակորդների վճռական հակահարվածը:
Սկզբում ծառայել է Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքում: Կիլիկիայի հայոց թագավոր Կոնստանդին IV - ի կամքով ընտրվում է Հայոց կաթողիկոս: 1361թ-ին հրավիրում է եկեղեցական ժողով և չեղյալ է համարում նախորդների ընդունած դոգմատիկ որոշումները՝ Եկեղեցական Խորհուրդի միությունը հնարավոր է միայն գործող քրիստոնեական եկեղեցիներից մեկի գլխավորությամբ: Քննադատում էր Հռոմի Պապի որոշումները: Հրամայեց հայ եկեղեցուց օտարել բոլոր այն ծիսակարգերը, որ հատուկ էին կաթոլիկ եկեղեցուն: 1346-ին ստեղծում է Լեհաստանի հայ եպիսկոպոսությունը: Կոնստանդինի մահից հետո, քաղաքական հակամարտություններից թագավորական ընտանիքները հեռու պահելու համար, օգնում է Կոնստանդին Հինգերորդին գահ բարձրանալ: Կաթողիկոսը, իր դիվանագիտությամբ, ստեղծել էր լավ հարաբերություններ հարևան մուսուլմանների հետ:
Կաթոլիկ աշխարհի հետ սերտ կապեր ունեցող հայոց Կոնստանդին III թագավորի մոլի կողմնակիցն էր: 1345թ-ին Սիսում գումարում է ընդհանուր եկեղեցական ժողով, ուր հռչակում է Կաթոլիկ ու Հայ Առաքելական եկեղեցիների միություն: Նրա օրոք ուժեղանում են հայ կաթոլիկների դիրքերը: Թագավորի մահից հետո, երբ կաթողիկոսը ժամանակավորապես իր ձեռքն առավ երկրի ղեկը, է՛լ ավելի ուժեղացան լատինամետ հայ իշխանավորների դիրքերը: Զարմանալի չէր, որ հայոց գահ բարձրանար Լուսինյանների ներկայացուցիչը: Նրա նախաձեռնությամբ Ֆրանսիայից Կիլիկիա հրավիրվեց Լևոն Վեցերորդ Լուսինյանը, որը 1373թ-ին ստացավ հայոց թագը՝ ունենալով կաթողիկոսի եռանդուն աջակցությունը: Կաթողիկոսը մահացավ 1374-ին, այդպես էլ չկարողանալով որևէ լուրջ քայլ անել եկեղեցիների միավորման հարցում:
Սիսի ամեաազդեցիկ հոգևոր ղեկավարներից էր: Բարեհաճությամբ ընդունելով Ֆրանսիայից ժամանող Լևոն VI Լուսինյանին։ Լինելով նրա հետ սերտ կապերի մեջ, սակայն, հրաժարվում է Լևոն VI լատինական ավանդույթներով թագավոր օծելուց: Խոչընդոտում էր դեպի Հայոց եկեղեցու ղեկավար պաշտոններ լատինասեր հոգևորականների առաջընթացին: 1375թ-ին Հունվար-Ապրիլյան Սիսի հերոսական ճակատամարտի մասնակիցներից է: Բանակցություններ էր վարում մահմեդական զավթիչների, մասնավորապես, նրանց միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Աբուբեքիրի հետ: Ելնելով Կիլիկյան Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից, հանձնում է մայրաքաղաք Սիսը՝ արյունահեղությունից խուսափելու համար: Հայոց թագավորի հետ միասին գերի է տարվում Հալեպ, հետո՝ Կահիրե: Նույն թվականին ազատագրվում է, վերադառնում Սիս՝ ղեկավարում Սուրբ Աթոռը:
Հայկական Կիլիկիայի ամենաազդեցիկ եպիսկոպոսներից էր: ՈՒնենալով Կիլիկիայի իշխան Կոնստանդինոսի աջակցությունը, արդյունավետորեն առաջ էր տանում իր մտահղացումները: 1382-ին գնում է Կահիրե՝ Եգիպտոսի սուլթանի հետ որոշելու Հայոց Սուրբ Աթոռին նստելու իր հարցը: Վերանորոգում և կարգի է բերում Սիսի կաթողիկոսի նստավայրը: Ընդիմանում և հակադրվում էր օտարազգիների ոտնձգություններին, որի պատճառով էլ 1384 թ-ին, 26 հայ իշխանների հետ միասին սպանվում է Սիսի արաբ նոր էմիրի կողմից: Պահպանվել է Թեոդորոս Երկրորդի ուղերձը Լեհաստանի հայերին:
Ընտրվում է կաթողիկոս հայ պետականության համար շատ կարևոր ու դժվարին ժամանակներում: Նրա աթոռակալման ժամանակներում Կիլիկիան մեծամասամբ նվաճված էր մուսուլման զավթիչների կողմից, իսկ նշանավոր հայկական Սիսը՝ շրջապատված էր թուրքմենական բազմաքանակ Ռամազանօղլու ցեղով: 1404-ին կաթողիկոսը Կիլիկյան իշխաններ Կոնստանդինի ու Կարապետի հետ որոշեցին հայ ազգաբնակչությանը դուրս բերել երկրից: 1404-ի հունիսին սկսվեց բնակչության արտահոսքը Սիսից: Առանձին քարավաններով ժողովուրդը լքում էր հայրենիքը՝ մեկնելով Կիպրոս և Եվրոպա: Շրջապատված Սիս քաղաքում, կաթողիկոսի հետ միասին, դեռ մնում է հայ բնակչություն: Սիսի անկումից հետո, թուրքմեն էմիրը փոխեց հայոց կաթողիկոսին՝ նշանակելով Հակոբին:
Սուրբ Աթոռ բարձրացավ առանց ընտրության՝ Սիսի թուրքմեն կառավարչի օգնությամբ: Բաժանեց եկեղեցու ունեցվածքը թուրքմեն կառավարիչներին: Հետագայում իր ողջ գործունեությունն ուղղում է Սիսի նախկին հզորության վերականգմանը: Ձեռնարկել է լուրջ քայլեր Կիլիկիայում հայ եկեղեցու կարգավիճակի բարելավման ուղղությամբ:
Սուրբ Աթոռ է ելել Հակոբ 3-ի մահից հետո, մուսուլման կառավարիչների հանցավոր համաձայնությամբ: Լինելով նախորդ՝ Հակոբ 3-րդ կաթողիկոսի՝ ըստ պատմիչների վկայության, սպանության հիմնական կազմակերպիչը, հետագա սերունդների կողմից միշտ արժանացել է պարսավանքի: Համարվել է անարժան Հայոց կաթողիկոսությանը, եղել է դաժան , եսասեր, կոռուպացված անձնավորություն: Նրա օրոք Սիսը դադարեց Հայոց կենտրոն լինելուց: Հաշվի առնելով այս հանգամանքը, Կենտրոնական և Արևելյան Հայաստանի եպիսկոպոսները, որոշեցին կաթողիկոսի նստավայրը տեղափոխել Վաղարշապատ: Կաթողիկոսի «մութ գործերը» բացահայտելու համար Սիս է գալիս Երուսաղեմի հայ եպիսկոպոս Պողոս Գառնեցին, որին էլ հաջողվեց, իհարկե մուսուլման կառավարիչների օգնությամբ, ազատվել Գրիգոր VIII -ից:
Սովորել է Տաթևի վանքում, հռչակավոր Գրիգոր Տաթևացու աշակերտն է: 1413-1418-ին ղեկավարել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը: 1418 -ին Հայոց Արևելյան թեմերի եպիսկոպոսների խնդրանքով, մեկնում է Սիս՝ Կիլիկիայում կարգուկանոն հաստատելու համար: Նույն տարում էլ ընտրվում է Հայոց կաթողիկոս: Կատարում է գործնական քայլեր Հայ եկեղեցու հեղինակության և անցած փառքի վերականգման ուղղությամբ: Արևելյան Հայաստանից Կիլիկիա է հրավիրում հեղինակավոր հոգևոր գործիչերի՝ Կիլիկիայում հայ եկեղեցու հոգևոր դերի, նրա հեղինակության բարձրացման, ինչպես նաև լատինամետ տարրերի դեմ պայքարի ծավալման նպատակով: Նրա օրոք Սիսում կառուցվում է նոր կաթողիկոսարան, վերականգնվում է Սուրբ Աննայի եկեղեցին: Կաթողիկոսը թունավորվում է լատինասեր հոգևոր առաջնորդների կողմից:
Հոգևոր հայր է դարձել կնոջ և երեխայի մահվանից հետո: Ծառայել է Երուսաղեմի Հայկական վանքում: 1413-ին, վճարելով նշանակելի գումար, վերադարձնում է Թորոս Ռոսլինի կողմից հիշատակված նշանավոր Կտակարանը: Ունեցել է բազմաթիվ հանդիպումներ Ղրիմի, Միջագետքի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ: Սիսում մեծ հեղինակություն է վայելել: Նախորդ՝ Պողոս Երկրորդի հակառակորդն էր ու նրանից հետո դարձավ կաթողիկոս: Նրա օրոք շարունակվում է Սիսի անկումը: Չնայած որ կողմնակից էր Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միացմանը, բայց վարում էր զգուշավոր քաղաքականություն այդ ուղղությամբ՝ սպասելով տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների: Հրավիրվում է Ֆլորենցիայում 1439 թ-ին ընդհանուր կաթոլիկ ժողովին: Դառնում է ներեկեղեցական հակամարտությունների զոհ:
Ծագումով ազնվական ընտանիքից է: Կաթողիկոս է դարձել իր դրամական հնարավորությունները օգտագործելով ու հոգևոր դասին կաշառելով: Նրա ընտրությանը դեմ էին ոչ միայն Կիլիկիայի, այլ նաև ողջ Հայաստանի հոգևորականությունը: Նրա պաշտոնակատարությունը է՛լ ավելի արագացրեց Հայոց կաթողիկոսի աթոռանիստը Սիսից Վաղարշապատ տեղափոխելը: Հայ ազդեցիկ հոգևոր առաջնորդները դիմեցին Գրիգոր 9-ին՝ նստավայրը Վաղարշապատ տեղափոխելու խնդրանքով: Սակայն Գրիգորը հրաժարվեց: Այդ պատճառով 1441-ին Վաղարշապատում գումարվում է ազգային եկեղեցական ընդհանուր ժողով, որի ժամանակ կաթողիկոսը զրկվում է Աթոռից: Ժողովից որոշ ժամանակ անց էլ Գրիգոր 9-ը համարվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս, բայց ձևականորեն ղեկավարում էր միայն Կիլիկիայում:
Հոգևոր կրթությունը ստացել է Արճեշի վանքում: Ծառայել է Խոր Վիրապում, ապա Ակոռիից ոչ հեռու՝ Վանաստան վանքում: Ժամանակավորապես եղել է Ղրիմի Կաֆա քաղաքի հայերի հոգևոր հայրը: 1441թ-ին, եկեղեցական խորհրդի որոշմամբ, ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ նստավայրը հաստատելով Էջմիածնում: Նրա ջանքերով նստավայր Էջմիածինում սկսվում են բարեկարգման աշխատանքներ: Կիրակոս 1-ի կարգադրմամբ, լուրջ պայքար մղվեց աղանդների դեմ: 1443-ին, հեղաշրջման պատճառով պաշտոնազրկվում է ու դառնում ճգնավոր: Սակայն մինչև 1447-ին նրան շարունակում էին համարել Ամենայն Հայոց Կաթողիկոս:
1448-ին Գրիգոր X -ը համապատրիարք է նշանակում Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս Արիստակեսին: 1460–ին Աղթամարի Զաքարիա Երրորդ կաթողիկոսը՝ եպիսկոպոս Սարգսի հետ միասին, պաշտոնից հեռացրեց Գրիգոր X ին և թուրքմենական կարա-կոյունլու ցեղի առաջնորդների օգնությամբ սկսեց ղեկավարել Հայոց եկեղեցին: Այս ամենը երկար չտևեց: 1461-ին ընտրյալ կաթողիկոս Գրիգոր X վերադարձավ իր պաշտոնին՝ հեռացնելով Զաքարիա 3-ին:
Կաթողիկոս Գրիգոր X -ի ժամանակ եղել է համապատրիարք: Գրիգորի մահվանից հետո ընտրվել է Հայոց Կաթողիկոս:
1460-ին ծառայել է Վանում՝ Ախթամարի եկեղեցում: Ախթամարի Զաքարիա Երրորդ կաթողիկոսի օգնականն է եղել: Կաթողիկոս դառնալու համար դիմել է բազում հակաեկեղեցական և ոչ ընդունելի քայլերի՝ ընդհուպ մինչև եկեղեցական գույքի գողության:
Սարգիս Երկրորդի կառավարման ժամանակ, 1470-1474 թթ-ին եղել է համապատրիարք: 1484-ին շրջագայել է Կաֆայում, Սուչավում, Լվովում, Ակերմանում, Մոլդովայում՝ ակնկալելով Հայ Համայնքների օժանդակությունը Էջմիածինի վերականգման գործում: Մահացել է Կոնստանդնապոլսում՝ չհրաժարվելով քրիստոնեական հավատքից:
Հովհաննես VII կաթողիկոսի համախոհն էր, որը Հայաստանից մեկնելուց առաջ նշանակեց Սարգսին Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սարգիս III-ի աթոռակալության ժամանակներում Հայաստանը ապրում էր շատ դժվար օրեր: Թուրքմենական ակ-կոյունլու ցեղը պատերազմում պարտվել էր և Հայաստանի մի մասը ընկել էր Սեֆեիդամների ուղիղ ենթակայության տակ: 1502 թ-ից սկսվում են սարսափելի ուժգնության պատերազմներ օսմանցիների ու պարսիկների միջև, որոնք հիմնականում ընթանում էին Հայաստանի տարածքում: Հայոց կաթողիկոսը ստիպված էր վարել զգուշավոր քաղաքականություն, հաճոյանալ և՛ պարսիկներին, և՛ օսմանցիներին: Սարգիս Երրորդի ժամանակներում, 1512 թ-ին, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք» անվամբ:
Նրա օրոք հայ եկեղեցին ազատագրված էր հարկերից: Դժվարին ժամանակներ էին Հայաստանում: Պարսից Իսմայիլ շահը, պարտվելով թուրք օսմաններից, կատաղության մեջ մեծ վնաս հասցրեց Հայաստանին, որպեսզի հայկական բնակավայրերը ոչ բարվոք վիճակով հասնեն թուրքերին: Նա ավերեց ու անարգեց սրբավայրերը, սպանեց տասնյակ հազարավոր մարդկանց, հիմնովին ավերեց Հայաստանի մեծ մասը: Տուժեց նաև Սուրբ Էջմիածինը: Հոգևորականների մեծ մասը վտարվեցին Էջմիածնից՝ թափառելով երկրե երկիր: Զաքարիա Երկրորդին մի կերպ հաջողվեց հիմնովին ավերումներից փրկել Էջմիածինը:
1496-1515 թթ Վրաստանի հայերի հոգևոր առաջնորդն էր: Զաքարիա Երկրորդի օրոք հայ եկեղեցու համապատրիարքն էր: Նրա ժամանակներում էլ էին շարունակվում օսման-թուրքական պատերազմները պարսիկների հետ, ու Հայաստանը անընդհատ անցնում էր ձեռնեձեռ՝ մեկ թուրքին ենթարկվում, մեկ՝ պարսիկին: Նման իրավիճակում կաթողիկոսին հաջողվեց պահպանել ոչ միայն Սբ․ Էջմիածինն ու նրա հոգևորականությանը, այլև կաթողիկոսի շուրջ հավաքված ժողովրդի անձեռնմխելիությունը:
Հայոց կաթողիկոս Զաքարիա Երկրորդի զարմիկն է, 1535-1536 թթ.Պոլսի պատրիարքը: Եկեղեցական գահին ընտրվելուց հետո շարունակում էր իր նախորդների գործը՝ Էջմիածնում կայունություն հաստատելու համար: Նրա օրոք, շատ երիտասարդ հոգևորականներ տեղափոխվեցին Էջմիածին: Գրիգոր XI-ի հրավերքով Էջմիածին է ժամանում Կ.Պոլսի հայ եպիսկոպոս Ստեփանոս Սալմաստեցին, ում հետ կաթողիկոսը շատ կարևոր բանակցություններ է վարում: Սակայն, հայության հոգևոր առաջնորդների հանդիպման ու բանակցությունների արդյունքները, իրատեսորեն, չէին կարող ամբողջապես ապահովել Հայաստաի անվտանգությունը՝ այն էլ չդադարող պատերազմներում: Շուտով Սբ․ Էջմիածինը ընկնում է ծանր հարկերի տակ ու հոգևոր կենտրոնի գոյությունը փրկելու համար կաթողիկոսը մեկնում է մի շարք երկրներ՝ Ղրիմ, Լեհաստան, Մոլդովա, Կ.Պոլիս՝ ակնկալելով տեղի հայ համայնքների օգնությունը:
Կրթությունը ստացել է Կ.Պոլսում: Ամբողջ Հայաստանով մեկ ծավալում է շինարարական աշխատանքներ: Նրա շնորհիվ Էջմիածնում սկսեց գործել հոգևոր ճեմարանը: Հայաստանի ազատագրության հույսով բանակցում էր տարածաշրջանի բոլոր հակաօսմանյան ուժերի հետ: 1547 թ-ին հրավիրում է հայ մելիքերի և հոգևորականների գաղտնի ժողով: 1548-ին եղել է Վենետիկում, Հռոմում, բանակցություններ է վարել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 1550-ին Հռոմի Պապի խնդրանքով մեկնում է Լեհաստան ու Գերմանիա, բանակցություններ է վարում Լեհաստանի Կարլ Երկրորդի և Գերմանիայի Սիգիզմունդ Երկրորդ թագավորների հետ: Կաթողիկոսի նախաձեռնությամբ սկսվում է հայ ժողովրդի պայքարը օսմանյան նվաճողների դեմ: Ստեփանոս Հինգերորդը համարվում է իր ժամանակի երևելի դեմքերից մեկը։ Նա է միավորել տարածաշրջանի հայկական ուժերը՝ ընդեմ թուրքերի:
Ստեփանոս Հինգերորդի հետ միասին կառավարել է Հայ եկեղեցու Սուրբ Աթոռը: Մեծ դերակատարում է ունեցել Սբ․ Էջմիածինի դիրքի ու նշանակության բարձրացման գործում: Նրա օրոք ընդլայնվեցին եկեղեցական տիրույթները, զգալիորեն ավելացավ հոգևոր թեմերի քանակը: Եռանդուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի ազատագրական պայքարին: 1562-ին Սեբաստիայի (այժմ՝ Սվազ) եկեղեցիներից մեկում գումարում է գաղտնի ժողով, որի ժամանակ ընդունվում է որոշում Հռոմի Պապի հետ հանդիպման մասին՝ ազատագրական պայքարի հետ կապված հարցերի քննարկման համար: Միքայել 1-ը մեծ դեր է խաղացել հայ եկեղեցու զարգացման գործում: Նրա կարգադրությամբ է 1565-ին Աբգար Եվդոկացին Վենետիկում հիմնում հայկական տպարան:
1557-ից հայ եկեղեցու համապատրիարքն էր: Իր իշխանության ժամանակ, երկրի համար դժվարին ժամանակներում, եկեղեցու ղեկավարումը դյուրին դարձնելու համար նշանակում է երկու համապատրիարքներ: Այդ պաշտոնը ստանձնում են եպիսկոպոսներ Գրիգորը և Թադևոսը, որոնք համատեղ իշխում էին Սբ․ աթոռին: 1584 թ-ին, Թադևոսի մահից հետո, Գրիգոր XII համապատրիարք նշանակեց Դավիթ եպիսկոպոսին:
1584 թ-ից Հայ Առաքելական եկեղեցու համապատրիարքն էր: Իր հերթին նա միանգամից երեք եկեղեցականների նշանակում է համապատրիարք, որոնք, հիրավի, վարում են եկեղեցու գործերը: 1603 թ-ին պարսից Շահ Աբբասը(Աբբաս 1) սկսեց պատերազմ Օսմանյան կայսրության դեմ՝ գրավելով Թավրիզը: Միևնույն ժամանակ, սուլթան Մուհամմեդը օժանդակ զորքեր ոււղարկեց թուրքերին՝ պարսիկների դեմ: Շահ Աբբասը հրամայեց վառել հայերի տները՝ այդ պայմաններով հույս ունենալով գաղթեցնել հայերին: 1605թ-ի գարնանը, 25000 հայ ընտանիքներ, հայկական 11 շրջաններից՝ Կարսից, Վանից, Ալաշկերտից, Մանազկերտից, Նախիջևանից և այլ տարածքներից քշվեցին դեպի Պարսկաստան: Ճանապարհին պետք էր անցնել անկամուրջ Արաքս գետը: Թուրքերի մոտալուտ վտանգի ու պարսիկների ճնշման տակ հայերն անցան սառած գետը: Շատերը զոհվեցին, փրկվածներն էլ քշվեցին Սպահան: Նրանց մեջ էր նաև կաթողիկոս Դավիթ Չորրորդը: 1612 թ-ին նա վերադառնում է Էջմիածին, բայց էլ ի զորու չի լինում վերականգնել քաղաքը։ 1617-ին վերադառնում Է Սպահան: Դավիթ Չորրորդի օրոք Լեհաստանի Հայ Համայնքը 1617-ին բռնի կերպով ընդունում է կաթոլիկություն։ 1629 թ-ին Դավիթ Չորրորդը հրաժարվում է պաշտոնից:
Սովորել է Տաթևի վանքում, 1623 -ին դարձել է եպիսկոպոս,1629-ին՝ ընտրվել կաթողիկոս։ 1624 թ-ին, Նոր Ջուղայի հայերի հրավերով, այցելում է Իրան՝ իր քարոզներով ու աղոթքներով քաջալերում բռնագաղթված հայերին, որոնք հայտնվել էին Իրանում՝ Շահ Աբբասի թշնամական քաղաքականության արդյունքում: Կաթողիկոսը մեծ սեր ու հարգանք էր վայելում թե՛ Հայաստանում, թե՛նրա սահմաններից դուրս: Նրա օրոք կառուցվել են բազում եկեղեցիներ, հիմնադրել է շատ դպրոցներ, հոգևոր ուսումնական ձեռնարկություններ: Մովսես Երրորդը մահացել է 1632թ-ին և թաղված է Երևանում: Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի դասից է:
Մովսես Երրորդի աշակերտներից է: Մինչև կաթողիկոս ընտրվելը, Վանում պատրիարքի ներկայացուցիչն էր: Մովսես Երրորդի նման շարունակում է եկեղեցաշինական քաղաքականությունը: Նրա ջանքերով Էջմիածին տեղափոխվեցին հայ եկեղեցու արխիվները: Հակամարտության մեջ էր Լեհաստանի Հայ եկեղեցու եպիսկոպոս Նիկոլա Թորոսովիչի հետ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ սերտ համագործակցության պատճառով: Փիլիպոս Ա-ն մեծ դեր է խաղացել հայ եկեղեցու միավորման գործում:
Նրա օրոք ավարտվեցին շինարարական աշխատանքները Սբ․ Էջմիածնում: Այդ ընթացքում կաթողիկոսարանի տիրույթները նշանակալի չափով ընդարձակվեցին՝ իրենց մեջ ընդգրկելով Էջմիածնի շրջավայրի մի շարք գյուղեր: Անձամբ համագործակցում էր Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի՝ հատկապես, Կոնստանդինապոլսի և Երուսաղեմի միջև ծագած վեճերի լուծման հարցերում: Հակոբ Դ-ն Եվրոպա է ուղարկում հայ գործիչներ Մաթևոս Վանանդեցուն և Ոսկան Երևանցուն՝ հայ տպագրչության գործի զարգացման նպատակով: Հակամարտության մեջ էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ, որը եռանդուն կերպով կաթոլիկություն էր քարոզում Եվրոպաբնակ հայերի մեջ՝ Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում: Հետագայում կաթողիկոսը սկսում է համագործակցել Հռոմի Պապի հետ՝ փորձելով նրա և Արևմուտքի օգնությամբ ազատել երկիրը օսմանյան լծից։ 1677-ին Էջմիածնում հրավիրվում է գաղտնի խորհրդատվություն, որտեղ որոշվում է պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Հռոմի հետ երկխոսության: 1677թ-ն բանակցություններ է վարում Քարթլիի (Վրաստան) թագավոր Գևորգ XI-ի հետ՝ հայ-վրացական համագործակցության շուրջ: 1679-ին մեկնում է Կ․Պոլիս և հանդիպումներ ունենում տեղի հայ համայնքի հետ:
1647-ից եպիսկոպոս է, Արղնի եկեղեցու վանահայրն էր, 1649-ից Երուսաղեմի Հայ Առաքելական Եկեղեցու Պատրիարք, իսկ 1659-ից Կ.Պոլիսի Հայ Եկեղեցու գլխավոր Պատրիարքն էր: 1659-1667թթ. կատարել է եկեղեցական աշխատանքներ՝ Երուսաղեմի հայկական թաղամասում: Նա հաջողակ, աստվածատուր շնորհներով օժտված հոգևոր առաջնորդ էր։ 1664թ-ին, Սիսի եպիսկոպոս Խաչատուր Գաղաթացու օգնությամբ, ընտրվում է Արևմտյան Հայաստանի կաթողիկոս: Հակոբ Չորրորդի մահվանից հետո, հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները, Սբ.Էջմիածնի հոգևորականությունը Եղիազար Ա-ին ընտրում է կաթողիկոս: Հետագայում նորընտիր կաթողիկոսին հաջողվում է հարթել Հայոց եկեղեցու տարբեր թևերի միջև եղած տարաձայնությունները, և միավորելով հոգևորականությանը, վարել ազատագրական պայքար զավթիչների դեմ:
Ընտրված հենց առաջին օրերից զբաղվում է եկեղեցաշինական աշխատանքներով: Նրա օրոք շարունակվում են ընդարձակվել Սուրբ Էջմիածնի տիրույթները: Հատկապես եռանդով կառուցվում են եկեղեցիներ Երևանում (Կոնդում ու Քանաքեռում) և Արարատյան հովտում: Վերակառուցվեց Ձորագյուղի եկեղեցին Երևանում, կառուցվեց Էջմիածինի Շողակաթ եկեղեցու նոր շենքը: 1696-ին Նահապետ Ա Էջմիածնում ընդունում է Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու ներկայացուցիչ, ծագումով հայ, Շիմոն Բեդրոսովիչին, որի հետ բանակցում է հայ-լեհական համագործակցության շուրջ: Կաթողիկոսը վարում էր շատ զգուշավոր քաղաքականություն, և որպեսզի չփչացներ հարաբերությունները Պարսկաստանի հետ, որոշում է չաջակցել հայ քաղաքական գործիչ Իսրայել Օրուն: Նահապետ Ա -ի ժամանակներում վատացավ նաև Աղթամարի ու Էջմիածնի հարաբերությունները:
Կրթություն ստացել և ծառայել է Նոր Ջուղայում: Այնուհետև վարել է տարբեր եկեղեցական պաշտոններ՝ Արևելյան Հայաստանի միևնույն մարզում՝ ունենալով մեծ ազդեցություն տեղի հոգևորականության վրա: Ինչպես նախորդ, այնպես էլ Ալեքսանդր Ա-ի օրոք, ընթացել են եկեղեցաշինական և վերակառուցողական աշխատանքներ: Նրա ջանքերով լուծվեց նաև բազում տարիներ թափուր մնացած Կ.Պոլսի հայկական Պատրիարքարանի Աթոռի խնդիրը, լուծվեցին նաև մի շարք ֆինանսական հարցեր: Պատմաբանները նրան դասում են ամենանշանավոր կաթողիկոսերի շարքը: Ջուղայեցին զբաղվում էր նաև լուսավորչական գործունեությամբ: Պահպանվել են նրա գործերի բնօրինակները: Նրա նախաձեռնությամբ 1709-ի հուլիսի 18-ին նամակ է ուղարկվել ռուսական ցար Պետրոս Մեծին, որով կաթողիկոսը հավաստել է Հայ Առաքելական Եկեղեցու նվիրվածությունը Ռուսական կայսրությանը:
Ծնվել է Համադան քաղաքում: 1715-ի մայիսի 7-ին ընտրվում է Կաթողիկոս: Իր ղեկավարման ժամանակ բարեկամական կապեր է հաստատում Պետրոս Մեծի հետ և Ռուսաստանը դառնում է Հայաստանի դաշնակից՝ ընդդեմ հարևան մուսուլմանական երկրների՝ Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության: Նրա օրոք զգալի բարելավվեց հայ եկեղեցու վիճակը: Նա կոչ էր անում թուրքերին ու պարսիկներին թեթևացնել հայերից գանձվող տուրքերը: Կաթողիկոսի նախաձեռնությամբ պարսից շահը ընդունեց օրենք, որով արգելվում էր իսլամ ընդունած հայերին տիրել քրիստոնյա հարազատների ունեցվածքին: Նա կոչ էր անում մեծահարուստ հայերին՝ վերադառնալ Արևելյան Հայաստան: Աջակցում էր Ռուսաստանին՝ տարածաշրջանում վարած քաղաքականության գործում: Օժանդակում էր գահերեց զորավար Դավիթ Բեկի ազատագրական պայքարին: Ստիպված էր փոխել կաթողիկոսական նստավայրը՝ թուրքերի ներխուժումների պատճառով: Թաղված է Էջմիածնի Սբ.Հռիփսիմե եկեղեցում:
Աստվածատուր Ա-ի հանկարծակի մահը, քաղաքական անբարենպաստ պայմանները, անհնար դարձրին նոր կաթողիկոսի պատշաճ ընտրությունների անցկացումը Էջմիածնում: Հայոց Պատրիարք Հովհաննես Կոլոտի նախաձեռնությամբ ընտրություններն անցկացվեցին Կ.Պոլսում: Նորընտիր Կարապետ Երկրորդը անմիջապես խիստ բովանդակությամբ նամակ է ուղարկում Հռոմ՝ դատապարտելով Պապի միսիոներական քաղաքականությունը թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան Հայաստանում: Պապի վարած այդ քաղաքականության պատճառով շատ հայկական համայնքներ ընդունեցին կաթոլիկություն: Այս ամենը չէր կարող չանհանգստացնել Հայոց եկեղեցուն: 1728թ-ին Կաթողիկոսը շրջագայում է հայաբնակ բոլոր թեմերում՝ վարելով լուսավորչական քարոզչություն: Նա բարելավում է Կաթողիկոսարանի գործունեությունը, բարեկարգում եկեղեցական տիրույթները:
Եղել է Վարդան Բաղեցու և Գրիգոր Շղթայակրի աշակերտը: Ծառայել է Բաղեշ ու Մուշ քաղաքների եկեղեցիներում: Ընտրվել է Կաթողիկոս Օսմանյան իշխանավորների օգնությամբ: Ստանում է Երուսաղեմի Հայոց և Կ.Պոլսի Պատրիարքների օժանդակությունը: Իր գործունեության ընթացքում ստեղծել էր բարենպաստ պայմաններ եկեղեցու գործունեության համար: Կատարել է վերակառուցողական աշխատանքներ Սբ. Էջմիածնում և Արևելյան Հայաստանում: Գրել է կրոնական տեքստեր, հոգևոր երգեր:
Ամենաարժանավոր հայ Կաթողիկոսներից է: Ծնվել է Կրետե կղզում: Իր առանձնակի հատկությունների շնորհիվ, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, նրան հաջողվում է պարսից շահից ստանալ հարկային արտոնություններ Սբ.Էջմիածնի համար: Կաթողիկոսի եռանդուն միջնորդությամբ, պարսկական գերությունից ազատվում են շուրջ 7000 հայեր ու վրացիներ: Պարսից Նադիր շահը մեծ հարգանք էր տածում նրա նկատմամբ, այնքան մեծ, որ իր թագադրման ժամանակ Աբրահամ Երրորդին է վստահում հանձնել իրեն Պարսկաստանի խորհրդանիշը՝ թուրը: Սա Պարսկաստանի պատմության մեջ առաջին ու վերջին անգամն է լինում, որ քրիստոնյան արժանանա այդպիսի բարձր վստահության:
Իր ժամանակների տաղանդավորներից է համարվել: Զբաղվում էր փիլիսոփայությամբ, գիտությամբ և պոեզիայով: Պարսից ղեկավարությունը, հատկապես Նադիր շահը, վատ էր վերաբերվում կաթողիկոսին: Նրան բռնի կերպով ուզում էին զրկել աթոռից: Երկու անգամ նրան աքսորում են Սևանա կղզի: Այնուամենայնիվ, նրան միշտ հաջողվում էր կատարել իր պարտականությունները՝ նույնիսկ զբաղվում էր շինարարական աշխատանքներով: 1741-1750թ-ին կառուցել է մի քանի եկեղեցական շինություններ Էջմիածնում: Ղազար Ա-ին համարում էին բռնակալական հակումներ ունեցող կաթողիկոս: Նա շատ դաժանորեն ճնշում էր ցանկացած դիմադրություն, ատում էր իր ընդիմախոսներին, հոգևորականության նկատմամբ վարում էր ագրեսիվ քաղաքականություն: Շռայլության սիրահար էր և ընդունում էր թանկարժեք նվերներ:
Հոգևոր կրթություն ստացել է Բաղեշի Ամրթոլու դպրոցում: Վարդան Բաղեշցու ամենապատանի աշակերտն էր: 1730-1749 թթ. ծառայել է Մուշի Սբ.Կարապետ վանքում: 1751-ի սեպտեմբերի 1-ին ընտրվել է կաթողիկոս: Ժամանակակիցները ներկայացնում են նրան որպես հանգիստ ու կշռադատված անձնավորություն: Բնավորության շնորհիվ, նրա կաթողիկոսության թեկնածությունը պաշտպանեցին բոլոր թեմերը: Հավասարակշռված քաղաքականության հետևանքով նրան հաջողվեց կանխել Էջմիածնի հոգևոր գործիչների մեջ ծագած տարաձայնությունները: Թեև կաթողիկոս ուներ ծրագրված շատ անելիքներ, ցավոք, հանկարծամահ եղավ 1753-ի մայիսի 12-ին: Թաղված է Էջմիածնի Սբ.Գայանե եկեղեցու բակում:
Սկզբում ծառայել է Սբ Էջմիածնի եկեղեցիներից մեկում, ապա՝ Էջմիածնի ներկայացուցիչն էր արևմտահայկական Եվդավկիա քաղաքում: Աբրահամ Կրետացու ժամանակներում դարձել է ազդեցիկ գործիչ հոգևոր շրջաններում: 1745թ-ին, եկեղեցական պատվիրակության հետ, մեկնել է Խորասան (Իրան)՝ Նադիր շահի հետ հանդիպման: Կաթողիկոս Ղազար Ա-ի մտերիմներից էր: Հետագայում նրանց հարաբերությունները վատացան, քանի որ Ալեքսանդր Բ-ն հակառակվում էր Ղազար Ա -ին, նույնիսկ մի քանի անգամ ենթարկվում է կտտանքների՝ առանձնանալով Կ.Պոլսում մինչև1753թ: 1753-ն, Մինաս Ա-ի մահվանից հետո հրավիրված եկեղեցական խորհուրդը Ալեքսանդր Բ-ին ընտրում է կաթողիկոս: Ալեքսանդր Բ-ի քաղաքականությունը հոգեհարազատ էր և՛ ժողովրդին, և՛եկեղեցու ղեկավարությանը, որն ապրում էր խաղաղ ու հանգիստ պայմաններում: Պահպանվել են կաթողիկոսի նամակներից հատվածներ՝ ուղղված Վրաստանի թագավոր Թեյմուրազին և Վրաց կաթողիկոս Անտոնին:
Հայ ազատագրական շարժման կազմակերպիչներից ու մասնակիցներից է: Համարվել է Հայ Եկեղեցու ամենաազդեցիկ ներկայացուցիչներից: Նրան գնահատում էին որպես հոգևոր, լուսավոր և իմաստուն անձնավորություն: Հակոբ Ե-ի ժամանակներում վերանորոգվեցին շատ եկեղեցիներ Երևանում, բարեկարգվեց Երևանի ամայացած Ձորագյուղ թաղամասը: Համարվում էր պարսիկների հակառակորդ, պայքարում էր Կովկասի լեռնային ցեղերի դեմ, որոնք հարձակվում էին Արևելյան Հայաստանի բնակավայրերի վրա՝ ամայացնելով այն: Բարեկամական հարաբերությունների մեջ էր վրաց Հերակլ Բ և Թեյմուրազ Բ արքաների հետ: Համարվում է հայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Էմինի հոգևոր ուսուցիչը: Հայոց Կաթողիկոսը առաջիններից մեկն էր, որ ոգեշնչում էր հայ ու վրաց ժողովրդների պայքարը պարսիկների դեմ: Հակոբ Շամախեցին նամակ է ուղարկում ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնային՝ խնդրելով օգնել վրաց արքա Թեյմուրազին՝ պարսիկների դեմ պայքարում:
Սիմեոն Երևանցի -փիլիսոփա, լուսավորիչ, աստվածաբան: Նա ընդունում էր մարդկային խիղճը որպես հասարակության զարգացման որոշիչ գործոն՝ նույնացնելով այն բանականության, կյանքի հիմնական օրենքի հետ: Եթե մարդ միշտ գործում է «համաձայն խղճի», ապա նա չի խախտում ոչ՛ աստվածային, ոչ՛մարդկային օրենքները, ուրեմն ,աշխարհում չեն լինի պատերազմներ, այլասերություն, գողություն, օրինազանցություն և ապստամբություն: Սիմեոն Երևանցին իր գործունեության հիմնական նպատակն էր համարում ժողովրդի լուսավորության և նրանում բարձր բարոյական հատկությունների դաստիարակման խնդիրները: Նա փորձում էր բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը: Նրա ղեկավարման տարիներն ընդունված է համարել «Հայաստանի ընդհանուր զարգացման» ժամանակաշրջան: 1771թ-ին Սիմեոն Ա-ն Հայաստանում հիմնադրում է առաջին տպարանը, 1776-ին Էջմիածնում հիմնել է առաջին թուղթ արտադրող ֆաբրիկան: Բարեկարգել է Սբ.Էջմիածինը, կատարել եկեղեցական աշխատանքներ ամբողջ Արևելյան Հայաստանում: Փակում է Հայաստանում գործող բազմաթիվ կաթոլիկ դպրոցներ: Ոչ միայն Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում, այլ Արևելյան Հայաստանում նույնպես, շատ շրջաններ բնակեցված էին կաթոլիկ հայերով, որը չէր կարող չանհանգստացնել կաթողիկոսին: Ի շնորհիվ Սիմեոն Երևանցու խելամիտ քաղաքականության, կարճ ժամանակում խիստ կրճատվեցին կաթոլիկ հայերի քանակը։ Նրանք հիմնականում վերադարձան Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը:
Սիմեոն Երևանցու աշակերտն էր ու համախոհը: Նշանակվում է եպիսկոպոս1763թ-ին: 1764-1775 Զմյուռնիայի (Իզմիր) Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարն էր: 1775-1780թթ. կաթողիկոս Սիմեոն Երևանցու տեղապահն էր: 1782-ին դիմում է ցարական Ռուսաստանին՝ պարսկական լծից Հայաստանը ազատագրելու խնդրանքով: 1786-ին նրա խնդրանքով Հովհաննես Հովնաթանյանը նկարազարդում է Սբ.Էջմիածնի կաթողիկոսի նստավայրը: 1786-ին Ղուկաս Ա-ն դիմում է Ռուսաստանի կայսր Պավել Ա-ին՝ խնդրելով վերցնել հայերին իր պաշտպանության տակ և ճանաչել հայ եկեղեցու իրավունքները, որը հետագայում հնարավորություն կտար նրան իր հովանու տակ վերցնել Ռուսաստանում ապրող հայերին: 1794-ի փետրվարի 26-ի կարգադրությամբ, Պավել Ա-ն ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները Ռուսաստանում: Կաթողիկոսի խնդրանքի համաձայն, խմբագիր, հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը 1794-ին Հնդկաստանում՝ հայկական սփյուռքի խոշոր տնտեսական կենտրոն համարվող Մադրաս քաղաքում, հիմնում է հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»ամսագիրը: Ամսագրում, բացի առևտրական, տնտեսական, քաղաքական նորություններից տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ: Տպագրվեցին թղթակցություններ, մասնավորապես, Ռուսաստանից Եկատերինա Բ-Ի կարգադրությունը՝ Գրիգորիոպոլիս հայկական քաղաքի հիմնադրման մասին:
1800թ-ին Կ.Պոլսում ծառայել է որպես Սբ.Էջմիածնի ներկայացուցիչ, նշանակվել է Պոլսի պատրիարք: Սակայն, հրաժարվելով այս պաշտոնից, վերադառնում է Էջմիածին: Հովսեփ Կաթողիկոսի մահից հետո, 1801-ին Էջմիածնի կամքին հակառակ, Ռուսաստանի օժանդակությամբ, ընտրվում է կաթողիկոս: Շուտով Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը Դավիթ Ե-ի հանդեպ՝ սկսելով հովանու տակ առնել ապագա Դանիել Կաթողիկոսին: 1807թ-ին պարսկական իշխանությունները ստիպում են Դավիթ Ե-ին թողնել Սուրբ Աթոռը:
Կրթվել է Սբ.Էջմիածնի վարժարանում: Եղել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Զմյուռնիայում և Ռումելիայում (այժմ՝ Իզմիր ու Թուրքիայի Եվրոպական մաս): 1799-1800թթ․ ղեկավարել է Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանը: Ընտրվել է կաթողիկոս, սակայն չի հասցրել գալ Էջմիածին, քանի որ Ռուսաստանի օգնությամբ Սուրբ Աթոռ էր բարձրացել Դավիթ Ե: Այս պատճառով ստեղծվում է խիստ լարված մթնոլորտ Հայ եկեղեցու ներսում: Դանիելի ընտրության արարողակարգը կատարվեց Բագրևանդում (Թուրքիայի հյուսիս-արևելք): 1802-ին բռնի կերպով ուղարկվում է Էջմիածին և մեկուսացվում: 1807-ին պարսից շահի կարգադրությամբ աքսորվում է Մարաղա (Իրան): Սակայն պարսիկ ղեկավարության հետագա ծրագրերում նախատեսնված էր Դանիել Ա-ի կրկնակի նշանակումը: Այսպիսով նա նորից ղեկավարում է Հայոց Եկեղեցին:
1801-1809թթ-ին եղել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը Ռուսաստանում: Դանիել Ա-ի մահից հետո ընտրվել է կաթողիկոս: 1813-ին Գյուլիստանի պայմանագրի կնքման եռադուն մասնակիցներից է: Պարսկական իշխանությունները կոշտ պայքար էին մղում Էջմիածնի՝անգամ կաթողիկոսի դեմ: Բարձրացվեցին եկեղեցու վրա դրված հարկերը, սկսվեցին հոգևորականների հալածանքները: Առժամանակ, Եփրեմ Ա-ն ստիպված էր թաքնվել Հաղպատի վանքում: Վերադառնում է Էջմիածին 1828-ին, երբ Արևելյան Հայաստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ: Նորից վերաբացվում է Սիմոն Երևանցու կողմից հիմնած Էջմիածնի ճեմարանը: Եփրեմ Ա-ն սկսեց կառուցել Օշականի ճակատամարտի ռուս զինվորներին՝ Սուրբ Աթոռ Էջմիածնի փրկիչներին, նվիրված հուշահամալիրը: 1827թ․ Օշականի ճակատամարտը, 1826-1828 ռուս -պարսկական պատերազմի ամենահերոսական էջերից է, պատերազմ, որի հետևանքով Արևելյան Հայաստանը ազատագրվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին: 1827-ի օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցավ գեներալ Աֆանասի Կրասովսկու ջոկատի և պարսից թագաժառանգ Աբբաս Միրզայի զորքերի միջև: Որպեսզի խափանի ռուսական զորքերի նախապատրաստվող հարձակումը, Աբբաս Միրզան որոշում է հարձակվել Էջմիածնի վրա: Սակայն գեներալ Կրասովսկին իր ջոկատով հարձակվում է 30000-անոց պարսկական զորախմբի վրա՝ ստիպելով նահանջել: Հայոց կաթողիկոսի գործունեությունը արժանանում է Ռուսաստանի և Հնդկաստանի գաղթօջախների հավանությանը: 1830թ-ին կաթողիկոսը հրաժարվում է Աթոռից:
Սովորել է Մուղնիի (Աշտարակի շրջան) հոգևոր դպրոցում, ապա ՝Էջմիածնում: Եպիսկոպոս է 1807թ․: 1830 – 1831 թթ-ին եղել է Վրաստանում Հայոց Եկեղեցու հոգևոր առաջնորդը: Նրա կաթողիկոսության օրոք, հրապարակվեց ցարական կառավարության «Ռուսաստանում հայ լուսավորչական եկեղեցու գործերի ղեկավարման դրույթներ» որոշումը: Հովհաննես Կարբեցու օրոք սկսվեց Հայոց կաթողիկոսների պաշտոնական համարակալումը: Նա է նախաձեռնել Էջմիածնի Սինոդի շենքի կառուցման կարգադրությունը: Բարեկարգել է հոգևոր գրադարանի պահոցները, կարգավորել է կաթողիկոսի նստավայրն ու շրջակայքը :
Ծնվել է 1770-ի փետրվարի 24-ին Աշտարակում՝ քահանա Հարությունի ընտանիքում: 8 տարեկանից սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, աչքի է ընկել ամուր բնավորությամբ, աշխատասիրությամբ, հնարամտությամբ, զարմանալի հիշողությամբ: 1791-ին իր կնքահայր Գալուստ Եպիսկոպոսը ձեռնադրել է որպես սարկավագ: 1794 սեպտեմբերի 24-ին Զմյուռնիայում (Իզմիր), ապագա կաթողիկոս Դանիել Ա-Ի կողմից, ձեռնադրվում է որպես կուսակրոն քահանա և, որպես պատրիարքարանի փոխանորդ -ներկայացուցիչ ուղարկվում է Հունաստան, Մոլդովա, Վալաքիա: Իսկ 1799–1807թթ. ուղարկվում է Թիֆլիս, Օդեսա, Բեսսրաբիա, Նոր Նախիջևան: 1799-ին նշանակվում է պատրիարքարանի փոխանորդ: 1800-ի սկզբներից ծավալում է եռանդուն ազգային ազատագրական գործունեություն՝ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ պարսկական լծից ազատագրելու համար: Այս գործում նա սերտ համագործակցում է ռուսական քաղաքական -զինվորական շրջանակների հետ: 1807-ին դառնում է Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ: 1808-ին ձեռնադրվում է եպիսկոպոս: 1814-ից ղեկավարել է Վիրահայոց թեմը: Հաստատվելով Թիֆլիսում, մեծ ուշադրություն է դարձնում աճող հայ սերնդի կրթության գործին: Նրա անձնական նախաձեռնությամբ, Թիֆլիսում հիմնվում է Անդրկովկասում ամենամեծ հայկական կրթօջախը՝ Ներսիսյան դպրոցը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1824-ի դեկտեմբերի 24-ին: Հսկայական էր կաթողիկոսի դերը 1826 – 1828 թթ.ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, հայ կամավորական ջոկատների կազմավորման, դիմադրության կազմակերպման, Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորման և 40000 հայերի Պարսկաստանից Արևելյան Հայաստանում վերաբնակեցման գործում: Իր ուղերձներում նա կոչ էր անում ողջ հայ ժողովրդին՝ ցուցաբերել ռուսների նկատմամբ ավանդական նվիրվածություն, ամենուրեք օժանդակել ռուսական զորքին: 1827-ի ապրիլի 13-ին ռուսական զորքը և հայ կամավորականները, Ներսես Աշտարակեցու գլխավորությամբ, գրավում են Էջմիածինը: Սուրբ քաղաքը ցնծությամբ է դիմավորում ազատարարներին: 1827 թ․ հոկտեմբերի 6-ին, ռուսական զորքի կողմից Երևանի գրավումից 5 օր անց, Աշտարակեցին նշանակվում ե որպես Երևանի ժամանակավոր ղեկավարության՝ այսպես կոչված «նոր իշխանության առաջին մարմնի», երկու անդամներից մեկը: 1828- 1843 թթ. հանդիսանում է Բեսարաբիայի Հայոց թեմի առաջնորդ: 1843 - ին միաձայն ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս:
1835-ին ընտրվում է Բուրսայի Հայ Եկեղեցու Եպիսկոպոս, այնուհետև ծառայում է Իզմիրում 1844-1848 թթ. ղեկավարում է Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանը: Ընտրվելուց հետո աշխուժացնում է Պոլսի հայության մշակութային ու հասարակական կյանքը: 1845 թ-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում վերաբացում է նշանավոր հոգևոր ճեմարանը: Պայքարում է Թուրքիայի տարածքում ապրող հայերի մեջ բողոքականության տարածման դեմ: Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձում է վերանայել 1836 թ. մարտի 11-ին ընդունված «Ռուսաստանի տարածքում հայ լուսավորչական եկեղեցու գործերի կառավարման դրույթները»: Ինչպես իր նախորդ Կաթողիկոսը, Մաթևոս Ա (Չուխաջյան) նույնպես զբաղվում է Սփյուռքի հայ դպրոցների խնդիրներով, մասնավորապես բարձրացրեց հայ դպրոցի հեղինակությունը, անցկացրեց հայ դպրոցների ծրագրերի բարեփոխման գործընթացներ: Նույնը կատարվեց նաև Թիֆլիսի նշանավոր Ներսիսյան դպրոցում: Տպագրվել է հայկական մամուլում՝ թե՛ Պոլսում, թե՛ Արևելյան Հայաստանում:
1858-1860 թթ․ եղել է Բուրսայի եպիսկոպոս, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու Կ.Պոլսի պատրիարք: 1866-ին զբաղեցեցնելով կաթողիկոսի պաշտոնը, նա անմիջապես ձեռնամուխ է լինում հայ ժողովրդի շրջանում կրոնա-բարոյական դաստիարակության ամրապնդման, հոգևորականության կազմի բարելավման ուղղությամբ: Նա հիմնադրեց Էջմիածնի հոգևոր ակադեմիան, Կովկասում հիմնադրեց և զարգացրեց եկեղեցական - ծխական դպրոցների ցանցը: Մասնակցել է ազգային Սահմանադրության նախագծի մշակմանը: Նա կարգի բերեց Էջմիածինի կաթողիկոսարանի գրադարանը, գանձարանից հանեց բազմաթիվ կարևոր ակտեր ու փաստաթղթեր՝ վերատպելով այդ ամենը իր կողմից վերակառուցված տպարանում: 1868-ին հիմնեց և տպագրեց «Արարատ» ամսագիրը: Գևորգ Դ ամեն կերպ ձգտում էր իր ձեռքում կենտրոնացնել Հայ եկեղեցու հոգևոր ունեցվածքի կառավարումը: 1879 թ-ին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի հարևանությամբ, կառուցում է եկեղեցի:
Կրթվել է Էջմիածնում: 1864-1876 թթ․ եղել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ, ապա 1876-1885 թթ. գլխավորել է Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայկական թեմերը: 1883-1885 եղել է Հայ Առաքելական Եկեղեցու Սրբազան Սինոդի անդամ: Կաթողիկոս ընտրվելուց հետո, նամակով դիմում է Ռուսաստանի իշխանություններին, խնդրելով՝ Ռուսաստանում բացել հայկական դպրոցներ և հոգևոր կենտրոններ: 1886- ին, կաթողիկոսի ջանքերի շնորհիվ, բացվեցին շատ դպրոցներ: Բարելավվեց նաև դպրոցների վիճակը բուն Հայաստանում: Բարեկարգեց Գևորգյան ճեմարանը՝ ներգրավելով այնտեղ բարձրորակ մասնագետների: Ճեմարանի լավագույն սաներին ուղարկում էր Արևմտյան Եվրոպա՝ սովորելու: Նրանց մեջ էր նաև Մեծն Կոմիտասը: Մակար Ա արժանացել է Ալեքսանդր Նևսկու շքանշանի:
Ծնվել է 1820 թ.ապրիլի 4-ին Արևմտյան Հայաստանում: Սովորել է Լիմի և Կտուցի (Վասպուրական) հոգևոր դպրոցներում: 1842-ից հիմնավորվել է Կ.Պոլսում: 1854- ին ձեռնադրվել է վարդապետ: Ծավալել է եռանդուն հրատարակչական և լուսավորչական գործունեություն։ 1855-ին հիմնել է «Արծիվ Վասպուրականի» ամսագիրը:1869-1873 թթ եղել է Կ .Պոլսի Հայոց Պատրիարք: 1887 -ին գլխավորել է Բեռլինի վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակությունը: Հիասթավելով Արևմտյան տերությունների երկդիմի քաղաքականությունից, Մկրտիչ Խրիմյանը Հայաստան վերադառնալուն պես կազմակերպում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքերի դեմ: 1879 -ին տեղափոխվում է Վան՝ հայ ժողովրդի արևմտյան հատվածի մեջ ազատագրական գաղափարներ տարածելու համար: Նրա աջակցությամբ ձևավորվում են ազգային ազատագրական շարժման ղեկավար-կազմակերպությունները՝ «Սև Խաչ» (Վան) և «Պաշտպան Հայրենյաց» (Կարին): Խրիմյանի եռանդուն գործունեությունը Արևմտյան Հայաստանում դուր չէր գալիս թուրքական իշխանություններին, և նրա նկատմամբ 1884 - ից սահմանվում է խիստ հսկողություն: Ավելին, 1890 - 1892թթ. նա անցկացնում է աքսորում (Երուսաղեմ): Միայն 1892-ին վերադառնալով աքսորից, միաձայն ընտվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1895 -ին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ընդունելության է արժանանում ցար Նիկոլայ Բ-ի կողմից, հանձնում նրան խնդրագիր՝Արևմտյան Հայաստանում վերափոխումներ կատարելու վերաբերյալ: Համառ պայքար էր մղում 1903 թ-ին Ռուսաստանում ընդունված «Հայոց եկեղեցու ունեցվածքի աշխարհականացման մասին» օրենքի դեմ: Արգելում է հայկական թեմերին ենթարկվել այդ օրենքին: Նրա ջանքերի արդյունքում չեղյալ հայտարարվեց նաև Ռուսական կայսրության աշխարհաքաղաքական շահերին հակասող այդ օրենքը: 1906 մայիսի 10-ին Սբ.Էջմիածնում կաթողիկոսը ստորագրում է Կոնդակ, որով վերականգնում էր հայերի իրավունքները՝ ընտրությամբ մասնակցելու դպրոցական, եկեղեցական հարցերի կարգավորման և ղեկավարման գործին: Այդ պահից ընտրովի սկզբունքը և ժողովրդի մասնակցությունը պետք է դառնային պարտադիր՝ հոգևորականության հետ կապ ունեցող բոլոր կազմակերպություններում: Խրիմյանի ջանքերով վերակառուցվեցին Էջմիածինի Սբ.Հռիփսիմե եկեղեցին, Հաղպատի, Սանահինի, Սևանի և Խոր Վիրապի վանքերը: Հայրիկը հիմնադրել է Միացյալ Նահանգների Հայոց թեմը: Մկրտիչ Ա (Խրիմյան Հայրիկ) հեղինակ է բազմաթիվ աստվածաբանական, փիլիսոփայական և հրապարակախոսական աշխատությունների: Գրել է նաև չափածո և արձակ գրական գեղարվեստական ստեղծագործություններ:
Սկզբնական կրթությունն ստացել է Սբ Պողոս և Վարվառայի մասնավոր ուսումնարանում: Սովորել է Ղում -Ղափուի ,ապա՝ Պողոսյան դպրոցներում: Ուսումնառությունն ավարտելուց հետո նշանակվում է Կ.Պոլսի դպրոցներից մեկում ՝ ուսուցիչ: 1871 - ին Իզմիրլյանը եղել է արևմտահայերի Ազգային ժողովի երեսփոխան: 1876-ի մայիսին Էջմիածնում ստանում է եպիսկոպոսի աստիճան: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, լայն քաղաքական և հասարակական գործուեություն է ծավալում, մեծ օժանդակություն է ցուցաբերում պատրիարք Ներսես Վարժապետյանին՝ Բեռլինի 1878թ․ վեհաժողովին Հայկական Հարցի ներկայացման փաստաթղթերը պատրաստելու համար: 1894թ-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ, ընտրվում է Հայոց կաթողիկոս: Նա վճռականորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերն ու իրավունքները, հանդես է գալիս ի շահ Արևմտյան Հայաստանում արմատական բարեփոխումների, ջերմորեն պաշտպանում է սուլթանի նստավայր Բաբ Ալիի դիմաց խաղաղ քաղաքական ցույցի մասնակիցներին: Նա մեծ զայրույթով դատապարտում է 1894-1896թթ. Սասնահայերի նկատմամբ իրականացված հրեշավոր ջարդերը: Այդ ժամանակներից էլ սկսվում է սրվել պատրիարքի ու արյունարբու Համիդի հարաբերությունները, որի արդյունքում, 1896-ի հուլիսին, ժողովրդի կամքին հակառակ, Իզմիրլյանը հրաժարվում է պաշտոնից: Այնուհետև, 12 տարի անցկացնում է Երուսաղեմում՝ աքսորված վիճակում: 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, Իզմիրլյանը վերադառնում է աքսորից ու նորից ընտրվում է Կ.Պոլսի պատրիարք: 1908-ի նոյեմբերին, ընտրվում է որպես Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1910-ի հունիսի 6-ին, օծում է նոր Կաթողիկոսարանի հիմքը, 1910-ի օգոստոսի 24-ին՝ Մոլդովայի հայկական եկեղեցու հիմքը, որի շինարարությունը ավարտվեց 1913-ին՝ Մաթևոս Բ-ի մահվանից հետո: Հեղինակ է մի շարք աստվածաբանական աշխատությունների:
Սովորել է Էջմիածնի նշանավոր դպրոցներից մեկում: Սուրենյանցը այն հոգևորականներից է, ով անցել է եկեղեցականի բոլոր աստիճաններով: Մասնավորապես եղել է Ղարաբաղի (1875-1876), Շիրակի (1878-1881), Արարատի(1881-1894), Աստրախանի(1895-1899), Վրաստանի (1899-1904) թեմերի առաջնորդը: Կաթողիկոս ընտրվելուց հետո, հայտնի հայ քաղաքական գործիչ, բարերար Պողոս Նուբարի հետ, ղեկավարել է Եվրոպա բանակցությունների մեկնող հայկական պատվիրակությունը: Մեծ Եղեռնի ժամանակակիցն է ու վկան: Նրա աթոռակալության օրերում էր, որ Արևմտահայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից: Կաթողիկոսն ամեն կերպ փորձում էր օգնել հայ փախստականներին: 1918 -ին գտնվում էր թուրքերի դեմ կռվող հայ զինվորների կողքին: Անգնահատելի է Գևորգ V բարոյական աջակցությունն իր ժողովրդին այդ դժվարին օրերին: 1925-ին հիմնել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն խորհուրդը: Նրա կարգադրությամբ, ապրիլի 24-ը հայտարարվեց հայ ժողովրդի Եղեռնի Օր:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Այնուհետև,սովորել է Շվեցարիայում: Վերադառնալուց հետո սկսում է աշխատել Վրաստանի հայկական դպրոցներում: Վարել է տարբեր եկեղեցական պաշտոններ: Որպես Հայոց Կաթողիկոսի պատվիրակ, մեկնել է Հարավային Ամերիկա՝ հայ եկեղեցու կազմակերպչական հարցերով: Գևորգ Ե կաթողիկոսի մահվանից հետո, 1930-1932-ին ղեկավարում է հայ եկեղեցին: Նրա դերը նշանակալից է հայ ժողովրդի կյանքում՝ հատկապես, Մեծ Եղեռնից հետո հայ ազգի միասնության, ազգային ոգու ամրապնդման ու պահպանման գործում: Տփղիսեցու նախաձեռնությամբ հայկական գաղթօջախներում սկսեցին կազմակերպել հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասեր: Կաթողիկոսի նպատակը Հայաստանի ու Հայ Սփյուռքի կապերի ամրապնդումն էր: Կաթողիկոսը դարձավ ստալինյան վարչակարգի զոհը:
Հայ Առաքելական Եկեղեցու ականավոր գործիչներից մեկն է: Ծնվել է 1868- ի դեկտեմբերի 2-ին, Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Սովորել է Լայպցիգում, ավարտել է աստվածաբանության, փիլիսոփայության դասընթացները, ինչպես նաև՝ տեղի կոնսերվատորիան: 1894թ-ին վերադառնում է Էջմիածին ու աշխատում տեղի Գևորգյան ճեմարանում ՝ որպես երաժշտության ուսուցիչ: 1895-1913թթ .աշխատել է Նոր Նախիջևանի հոգևոր ճեմարանում՝ որպես երաժշության, եկեղեցու պատմության, էթիկայի ուսուցիչ: 1913-ին կաթողիկոս Սուրենյանցի կողմից ձեռնադրվում է արքեպիսկոպոս: 1922-1927թթ․ եղել է վիրահայոց թեմի առաջնորդը: Կաթողիկոս է ընտրվել 1945-ի հունիսի 16-ին: Առաջին համաշխարհայինի օրերին եռանդուն օգնություն է ցուցաբերել հայ փախստականներին: Մեծ Հայրենականի ընթացքում, նրա գլխավորությամբ, կազմավորվել են «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Ուղերձներով դիմել է ԱՄՆ, ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ Արևմտյան Հայաստանի հողերը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու համար: Նրա օրոք վերաբացվեց Էջմիածնի ճեմարանը:
Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 20-ին (հոկտեմբերի 3) Բուխարեստում, Ռումինիա: 1924-1929թթ․ սովորել է Բուխարեստի առևտրի ուսումնարանում: 1932-1936թթ. սովորել է Բուխարեստի համալսարանի գրականության ու փիլիսոփայության ֆակուլտետներում, պաշտպանել դիպլոմ՝ «Կարգապահությունը մանկավարժության մեջ» թեմայով: Հաճախել է Տիտու Մաիորեսկուի անվան մանկավարժական ինստիտուտի դասընթացները և հաջողությամբ ավարտել այն 1937-ին: 1929-1943թթ. ուսուցչություն է արել Բուխարեստի հայկական դպրոցներում: Մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանում ու արտերկրում ապրող հայերի փոխադարձ կապերի ամրապնդման գործում: 1955 -թ-ին Էջմիածնում ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1950 – 1960 թթ-ին այցելել է հայկական բոլոր գաղթօջախները, բազմիցս դիմել է հայ ազգին՝ պահպանելու և ամրապնդելու Մայր Հայաստանի և Սփյուռքի կապերը: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել միջեկեղեցական և ներքրիստոնեական շարժումներին: Հեղինակ է կրոնական ու փիլիսոփայական աշխատությունների: Մասնակցել է ամենահեղինակավոր եկեղեցական համաժողովների: 1994թ. դարձել է Հայաստանի Հանրապետության առաջին ազգային հերոսը:
Ծնվել է 1932թ. օգոստոսի 27-ին, Սիրիայի հայկական Քեսաբ քաղաքում: 1946-1952թթ. սովորել է Կիլիկիայի կաթողիկոսարանի ճեմարանում: 1957-1959թթ․ ուսումնասիրել է աստվածաբանություն՝ Օքսֆորդի համալսարանում: 1969-ին ստանում է եպիսկոպոսի աստիճան: Մի քանի տարի ղեկավարել է Հայ Առաքելական Եկեղեցու իրանա-հնդկական և հյուսիսամերիկյան առաջնորդարանները: 1983-ին ընտրվում է Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս՝ Գարեգին Բ անվամբ: Շնորհիվ Գարեգին Ա, 80 տարի անց, վերաբացվեց Գևորգյան ճեմարանի վերանորոգված շենքը: Փիլիսոփայական ու կրոնագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, Հայաստանի ԳԱ պատվավոր անդամ, հայտնի է իր միջքրիստոնեական կապերի ամրապնդման գործունեությամբ: 1995-ի ապրիլի 4-ին, համահայկական եկեղեցական համագումարում, ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին Ա անվամբ: Գարեգին Ա երկար չգահակալեց Սբ Աթոռին: 1999թ.,ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո, նա մահացավ:
Ծնվել է 1951թ․ Հայաստանի ԽՍՀ Էջմիածինի շրջանի Ոսկեհատ գյուղում: 1965թ.ընդունվել է Էջմիածնի ճեմարանը, որն ավարտել է 1971-ին՝ աշխատելով այնտեղ դասախոս: 1970-ին ձեռնադրվել է քահանա: 1972 -ին Կաթողիկոս Վազգեն Ա կողմից ուղարկվում է Գերմանիա(ԳՖՀ): Բացի հոգևոր հովվի պաշտոն վարելուց, շարունակում է ուսումը Բոննի աստվածաբանական համալսարանում: 1979-ին վերադառնում է Էջմիածին: Սովորել է նաև Մոսկվայի Ռուսական ուղղափառ եկեղեցում՝ հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա կողմից նշանակվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր փոխանորդ: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին,Գարեգին Ա մահվանից հետո, հայ եկեղեցու ղեկավարման բարձրագույն մարմնի՝ ազգային եկեղեցական համագումարի կողմից, Գարեգին Ներսիսյանը ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք՝ Գարեգին Բ անվամբ: Նա համարվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: 1989-ին հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանը: Կառուցել է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ունեցել է բազմաթիվ միջեկեղեցական հանդիպումներ՝ Ռուսական, Վրացական, Ղպտական, Ռումինական, Հունական-ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հետ: 2008թ. մայիսի սկզբներին, Հռոմի Բենեդիկտ 16 Պապի հրավերքով, Վատիկան այցելության ժամանակ, կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ընդուել 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Սրբազան Պատրիարք Ալեքսիյ Բ անունը կրող «ՈՒղղափառ ժողովրդների միաբանության ամրապնդման, քրիստոնեական արժեքների հաստատման, հասարակական կյանքում նրանց ներդրման ուղղությամբ ծավալած գործունեության համար» Ուղղափառ ժողովուրդների Միջազգային Հիմնադրամի կողմից սահմանված մրցանակի դափնեկիր է :