Հայկական տաճարները
Սուրբ Գևորգ եկեղեցի
ստեղծման տարեթիվը — 2011 թ․ գտնվում է գ․ Գեորգիևսկ, Ստավրոպոլի մարզ, Ռուսաստան
2011թ.Նոյեմբերի 29-ը Ստավրոպոլի երկրամասի ք.Գեորգիևսկի բնակչության
համար հիշարժան օր է: Այդ օրը օծվեց Հայ Առաքելական "Սուրբ Գևորգ" եկեղեցին, որը կառուցվել է մոտ 15 տարի: Այս եկեղեցին, որը համարվում է առավել գեղեցիկներից մեկը Ռուսաստանի հայկական եկեղեցիների շարքում, շատ բազմազան և հետաքրքիր պատմություն ունի: Գեորգիեվսկ քաղաքը հիմնվել է 1777թ.: Հիմնադրումից հետո այստեղ տեղափոխվել են հայեր Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Վանից, Մուշից, Համշենից: 1780-90-ականներին քաղաքում կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին քանդվել է համայնավարների կողմից (1942թ.): Երկրորդ եկեղեցին, որը գտնվում է մեկ այլ շրջանում, ի հայտ է եկել խորհրդային ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ, օգոստոսին 1942 թ. Պայթեցվել է: Մինչև 1996 թ. հայ համայնքը ք. Գեորգիևսկում չի ունեցել եկեղեցի: 1996-ին ստացվել է թույլտվություն քաղաքում եկեղեցի կառուցելու համար, և նույն տարվա հունվարի 19-ին, ստանձնել են "Սուրբ Գևորգ" մատուռի շինաշխատանքները: Հետագայում,1998-ի նոյեմբերի 26-ին, մատուռի տեղում կատարվեց "Սուրբ Գևորգ" եկեղեցու օծման և բացման արարողությունը, իսկ 2001 թվականի մայիսի 12-ին օրհնվեց հիմնական տաճարի 16 հիմնասյուները: Այն ժամանակ եկեղեցու հովիվն էր քահանա Տեր Վարդան Հունանյանը: 2011-ի նոյեմբերի 29-ին նորակառույց «Սուրբ Գևորգ» Տաճարն օծվեց Ռուսաստանի Հարավային Թեմի առաջնորդ գերաշնորհ Մովսես Մովսեսյանը և Կոտայքի Թեմի առաջնորդ գերաշնորհ Առաքել Քարամյանը: Օծմանը ներկա էին եկեղեցու հոգևոր այրեր, բազմաթիվ սպասավորներ: