Հառիճավանքի վանքային համալիրը գտնվում է Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Գրիգոր և Սուրբ Աստվածածին մատուռներից, զանգակատնից, տնտեսական կառույցից և դպրոցի շենքից:
Պատմական ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել Սբ. Գրիգոր եկեղեցու շինարարության վերաբերյալ: Բայց եկեղեցու ճարտարապետական և դեկորատիվ տարրերի հետազոտությունները, ինչպես նաև պատերին պահպանված գրությունները, ցույց են տվել, որ Սբ. Գրիգորը հիմնադրվել է VII-րդ դարում։ XI դարի սկզբին, թուրք-սելջուկների արշավանքների ժամանակ վանքը ավերվել է: XII դարում վարդապետ Գրիգորի նախաձեռնությամբ վանքը վերականգնվել է:
Վանքը ծաղկում է ապրեց XIII դարում, երբ Հառիճավանքը հանդիսացավ կարևոր մշակութային օջախներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ վանքին կից կառուցվել են մի շարք կառույցներ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածինը: Այն կառուցվել է 1201 թվականին, Իվանե և Զաքարե իշխանների կարգադրությամբ, ովքեր գնել էին Հառիճը Պահլավունիների իշխանական տոհմից: Այդ ժամանակ էլ վանքի շուրջը կառուցվել են պարսպապատերը:
1850 թ. Հառիճավանքը դարձել է հայոց կաթողիկոսների նստավայրը: Սույն թվականին էլ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվել է: Կառուցվել են հոգևոր դպրոցը, կացարանը, սեղանատունը, շինություն հյուրերի համար, ինչպես նաև հանգստի սենյակներ՝ կաթողիկոսների համար: