Տեղերի վանքը (բարբառային հնչողությունը «Դղեր») գտնվում է Արագածոտնի մարզում, Տեղեր գյուղում, Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին: Այս վանքային համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին գմբեթավոր եկեղեցուց և գավթից: Շինարարությունը սկսվել է 1213թ. և ավարտին հասել 1232 թթ.: Համաձայն գավթի սյուններից մեկի վրա պահպանված արձանագրությանը, այն կառուցվել է Մամախաթունի` իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ հովանավորությամբ: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդապետը: