Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Այն կառուցվել է X դարում: Կառույցն երկմուտք է: Չափերով միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է: Մինչև այժմ եկեղեցու վրա խաչ տեղադրված չէ: Եկեղեցու շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր, որոնք 8-12-րդ դարի նմուշներ են, սակայն գտնվում են անմխիթար վիճակում: