Սուրբ Հովհաննես Եկեղեցին (Սբ. Հովհաննես Մկրտիչ) գտնվում է Մաստարա գյուղում: Ըստ ավանդության այստեղ է թաղված Հովհաննես Մկրտիչից մասունք, որոնք բերվել են Կեսարիայից, սուրբ Գրիգոր Լուսավորիչի կողմից: Այստեղից և գյուղի անվանումը: Հարավային և արևմտյան եկեղեցու պատերի գրությունները վկայում են այն մասին, որ եկեղեցին կառուցվել է VII դարում՝ ոմն Գրիգորաս վանականի կողմից: Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նան այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։ Դեռ ոչ մի անգամ Սուրբ Հովհաննեսը ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: 891թ. Արտավազդ քահանայի որդին՝ Սարգիսը, նորոգել է հարավային մուտքը: XVIII դարում եկեղեցու շուրջը պարսպապատվել է՝ վերածվելով մի փոքրիկ ամրոցի: Ավելի ուշ ՝ 1889 թվականին պատը քանդվել է գյուղի քահանայի կարգադրությամբ, որը նույնպես, նախաձեռնել էր եկեղեցում վերականգնման աշխատանքներ: