Վանական համալիր Սուրբ Խաչ եկեղեցին (վանք Սուրբ Խաչ) գտնվում է Հին Ղրիմ քաղաքից 3,5 կմ Դեպի հարավ-արեւմուտք: Վանքի կառուցումը վերագրվում է XIV դ .կեսին: XVII – XVIII դդ. եկեղեցին բազմիցս վերակառուցվում է, որը արտացոլված է նաև պատերին պահպանված գրություններում: XVIII կեսերին այս եկեղեցին դառնում է ուխտագնացության հիմնական կենտրոնը Ղրիմում և Հյուսիսային Մերձսևծովյան տարածաշրջանում: 1778 թ. հոգևորականները թողնում են վանքը և իրենց գլխավորած հոտի հետ ներգաղթում են Ղրիմից Ներքին Դոն–Նախիջևան: 1925թ., խորհրդային իշխանության որոշմամբ, Խաչ եկեղեցին՝ որպես հոգևոր հաստատություն, լուծարվում է։ Վանքի փակվելուց հետո մենաստանի շենքը վերածվում է պիոներական ճամբարի, հետագայում՝ տուբերկուլյոզով հիվանդների առողջարանի:
Պատերազմի տարիներին վանքի շինության լրջորեն տուժել է մարտական գործողություններից: XX դարում մենաստանում իրականացվել են վերականգնման աշխատանքներ։ 2002թ. վանքը վերադարձվեց Հայ առաքելական եկեղեցուն:
Վանական համալիրը ներառում է Սուրբ Նշան եկեղեցին (1358թ), վանքի սեղանատունը, XVIII - XIX դ.կառուցված երկհարկանի մենաստանը; երկու շատրվաններն ու աստիճանները վանական այգում: