Սևանի վանքը գտնվում է Գեղարքունիկի մարզում, Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի): VIII դարից Սևանա կղզում հաստատվել են մի քանի վանականներ, որոնք այստեղ կառուցել են իրենց մատուռները: Շնորհիվ կղզու բարվոք կարգավիճակի, դրանց թիվն ավելացել է՝ կառուցվելով նորանոր շինություններ։ Ավելին, միաբանները կառուցել են երեք եկեղեցիներ, տնտեսական կառույցներ: 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Առաքելոց (փոքրը) և Աստվածածինը։ Վանքում որոշ ժամանակ ապրում էր արքա Աշոտ II Երկաթը: Մենաստանի պատերի տակ նա ճակատամարտ տվեց արաբական զինվորների դեմ, որոնք մոտեցել էին Սևանի ափին: Ճակատամարտին մասնակցում էին նաև Սևանավանքի միաբանները: XVI—XVII դարերում ավերվել են վանքի պատերը, իսկ 1930-ին կղզուց հեռացել է վերջին սպասավորը:
Այսօր վանքը կրկին գործում է, ընդ որում՝ նաև Վազգեն I անվան հոգևոր ճեմարանը: Մինչև մեր օրերը պահպանվել են փոքր Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին (871-874)եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները: Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում։