Հայաստանի հյուսիսում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի վանքը: Х դարում հիմնված Սանահինի վանքը եղել է կրթության խոշոր կենտրոն։ Վանքին կից գործել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ճեմարանը: X դ. վերջին XI դ. սկզբին, Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում կառուցվել է Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն): 1064թ. Սանահինը թալանվում է սելջուկների կողմից, 1104-ին՝ պարսիկների, իսկ 1139թ.երկրաշարժը իր հերթին մեծ վնաս է հասցնում վանքին: Վանքի մերձակայքում են գտնվում երկու խորան ունեցող Սուրբ Հարություն եկեղեցին, Սուրբ Կարապետ եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը եղել է նաև Զաքարյան իշխանական տոհմի տապանատունը, Կյուրիկյանների, Արղության-Երկայնաբազուկների դամբարանները: ՈՒշագրավ կառույց է նաև Սանահինի կամուրջը(1192), որը կառուցված է Ալավերդի-Սանահին հին ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա: Դա Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ ամենամեծ միաթռիչք կամար ունեցող կամուրջն է (18.6 մ):