Խոր Վիրապ — հայկական վանք է, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ,Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Վանքը գտնում է բիբլիական Արարատ լեռան ստորոտում, որի վրա ըստ ավանդության, հայտնվել է Նոյը՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո: Վիրապում, ըստ ավանդության, հայոց թագավոր Տրդատ III-ը շուրջ 15 տարի փակել ու հալածանքների է ենթարկել քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Լուսավորչին: 301թ․ Տրդատը նրան հանում է Խոր վիրապի փոսից: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո՝ ստանալով արքայի աջակցությունը, Հայաստանում քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն: Վանքը ծառայել է որպես հոգևոր կենտրոն Հայ Առաքելական եկեղեցու, եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Մոտ 642 թ.-ին Ներսես Գ կաթողիկոսը, սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի գետնափոր մատուռ: Նա բազմիցս վերակառուցվել է: Ավերված շինության տեղում 1661-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է: