Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Գեղարդավանք անվանումը կապվում է հայտնի գեղարդի հետ, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադևոս առաքյալը: Այժմ այն գտնվում է Էջմիածինի պատմության թանգարանում։ Վանական համալիրը կառուցվել է 4-րդ դարում, մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: