Հաղպատը գործող վանք է համանուն գյուղում, Հայաստանի հյուսիսում, Ալավերդի քաղաքից 10կմ հեռավորության վրա: Հաղպատի վանքը նշանակալի հուշարձան է միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության մեջ: Այն մյուսներից տարբերվում է իր սեղմ ու համաչափ հատակագծով: Տեղանքի բնությունը է՛լ ավելի է ընդգծում վանքի գեղեցկությունը: Հաղպատ և Սանահին վանքերը 1996թ-ին ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Վանքը գտնվում է բարձրավանդակի վրա և շրջապատված է կիրճերով:. Հիմնադրվել է 976-ին՝ Աշոտ III Ողորմածի օրոք: Վանքի կառուցմանը զգալի դեր է ունեցել Խոսրովանուշ թագուհին: X—XIII դարերում եղել է հոգևոր մշակույթի խոշոր կենտրոններից մեկը՝ իր տիրապետման տակ պահելով ծավալուն հողամասեր: ՈՒնեցել է 2-րդ հարկ: XII դարում Հաղպատի վանքը դառնում է Լոռու թագավորության հոգևոր-կրոնական կենտրոնը: 1081 թվականին հայ կաթողիկոսը Հաղպատի սան եպիսկոպոս է ձեռնադրել Անիի և Շիրակի եպիսկոպոս Բարսեղին, որի մասին փաստում են վանքի արխիվները: XI դարում,.ինչպես և ամբողջ Հայաստանը, Լոռին (Տաշիր-Ձորագետ) ևս, ենթարկվում է սելջուկների ասպատակություններին: 1105 թվականին Հաղպատ և Սանահին վանքերը թալանվել են էմիր Կզիլի, իսկ 1118թ-ին՝ Պալո թագավորության կողմից:
XII դարում Հաղպատը պատկանել է հայ Արծրունիների նախարարական տոհմին, ապա անցել է Զաքարյաններին: XV—XVII դարերում Զաքարյանների ազդեցությունը թուլացավ: Լեզգիների հաճախակի հարձակումների պատճառով XVII—XVIII դարերում Հաղպատի սպասավորները ստիպված էին մնալ Թիֆլիսում: XVIII դարի երկրորդ կեսին մի քանի տարի վանքում ապրել է հայտնի բանաստեղծ Սայաթ Նովան ։
1822-1826 թվականներին ռուս-իրանական հարաբերությունների սրման պատճառով Էջմիածնից Հաղպատ է տեղափոխվել Կաթողիկոս Եփրեմ I-ը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո վանքը դարձել է հոգևոր կենտրոն: XX դարի սկզբին Հաղպատը սկսեց դատարկվել: Այն կրկին վերաբացվեց Վազգեն I օրոք: Եկեղեցին ներկայումս գործում է: