Հաղարծինը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռու, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում: Կառուցվել է XI—XIII դարերում, Բագրատունիների նախարարական տոհմի կողմից: Սուրբ Գրիգոր եկեղեցին, իր ութանիստ թմբուկներով, կառուցվել է XI դարում և համարվում է համալիրի ամենահին շինությունը:
Գլխավոր վանական համալիրը Սբ. Աստվածածինն է, որը կառուցվել է 1281 թվականին, հետագայում, XII—XIII դդ կառուցվեց եկեղեցու գավիթը:
1244 թվականին կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հիշեցնում է Սբ. Աստվածածնին, սակայն ավելի փոքր չափերով: Վանքի տարածքում է գտնվում նաև սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին: Այստեղ է գտնվում նաև Բագրատունիների թագավորական դամբարանը , որտեղ պահպանվել են տապանաքարեր՝ Սմբատ և Գագիկ թագավորների անուններով: Աստվածածին տաճարի սեղանատանը պահպանվել են խոհանոցային պարագաներ, իսկ տաճարի շրջակայքում ավերակներ են: Համալիրի տարածքում են գտնվում մի քանի խաչքարեր: Վանքապատկան հողերի տարածքում է թաղված վանքի վանահայր Խաչատուր Տարոնեցին, որը հայտնի է որպես հայ միջնադարյան աստվածաբան, երաժիշտ: