Մարիամ Աստվածածնի դամբարանը քրիստոնեական աղոթատեղի է Սուրբ Երկրում, որտեղ ըստ սրբազան ավանդության առաքյալները թաղել են Աստվածամորը: Գտնվում է Երուսաղեմում, Ձիթենյաց լեռան արևմտյան լանջի ստորոտին, Կեդրոնի հովտում, Գեցեմանի պարտեզում: Գերեզմանի վրա կառուցվել է ժայռափոր եկեղեցին: Տաճարը պատկանում է հունական ուղղափառ եկեղեցու պատրիարքությանը: Հայ Եկեղեցին, նույնպես, իրավունք ունի օգտագործել այն: Քրիստոնեական այլ դավանանքների ծխականներ ևս մուտք ունեն այնտեղ ժամերգության: