Օծվել է 29.05.2011. Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ։
Եկեղեցին կառուցվել է Տոլստոյի անվան հրապարակում, որտեղ նախկինում գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը: Այն գոյություն է ունեցել ХIХ դարի 1807 թ. - ից մինչև քսաներորդ դարի 60-ականները: Նոր եկեղեցու շինարարությունը սկսվել է 2005-ի հոկտեմբերին: Շենքը կառուցվել է հայկական ավանդական կառույցների ոճով: 40-մետրանոց( միասին գմբեթով) շենքը կարող է միաժամանակ տեղավորել շուրջ 300 ծխականների։ Դրսից տաճարը երեսպատված է վարդագույն տուֆով, որը հատուկ բերվել է Հայաստանից: