Այս հին վանական համալիրում գտնվում են Էջմիածնի Մայր Տաճարը և աստվածաբանական ուսումնական հաստատությունները: Փայտե տաճարը, որը կառուցվել է 303 թվականին ( Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո) ապա վերակառուցվել է քարով՝ V և VII դդ. Իսկ ավելի ուշ՝ 1869-ին ։
Էջմիածնի Տաճարը Հայոց Կաթողիկոսի նստավայրն է ։
Եռաստիճան զանգակատունը կառուցվել է 1653-1658 թթ., իսկ XVIII դարում հիմնական շինությանը ավելացվել են թվով երեք՝ վեց հիմնասյուների վրա հենված կորագմբեթները:
Տաճարի ներսում կան որմնանկարներ՝ ստեղծված XVII և XVIII դարերում (Նաղաշ Հովնաթան), ինչպես նաև XVIII դարի վերջին (Հ. Հովնաթանյան)։
Վանքի համալիրը ներառում է սեղանատուն (XVII դարի առաջին կեսը), հյուրանոց (XVIII դարի կեսեր), Կաթողիկոսի տուն (1738-1741), դպրոց (1813), քարե լճակ (1846 թ.) և այլ կառույցներ: