Հայկական տաճարները
Սուրբ Հարություն եկեղեցի
ստեղծման տարեթիվը — 1781թ․ գտնվում է ք․ Դաքքա, Բանգլադեշ
Համարվում է քաղաքի ամենահին շինություններից մեկը:Այսօր եկեղեցին փակ է և այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է իշխանությունների թույլտվությունը:Տեղի հայ համայնքը զբաղվելով առևտրով,արագ դարձավ ամենաազդեցիկը Դաքքայում:Հայ վաճառականները հնդկական թերակղզի էին եկել 12 դարում:Մեծ Մոգոլների կայսր Ակբար 1 մեծը թույլատրում էր հայերին ազատ դավանել քրիստոնեությունը՝ ի գոհունակություն հայերի կողմից կայսրության տնտեսությանը բերած օգուտի: Եկեղեցու կառուցման համար հանգանակություն էր հավաքել ամբողջ համայնքը, բայց հիմնական բարեգործներ հանդիսացան հայ վաճառականներ Միքայել Սարգիսը,Ա ստվածատուր Գևորգը, Մարգար Պողոսը և Խոջա Պետրոսը: Հողակտորը տրամադրել էր Աղա Խաչիկ Մինասը: Այսպիսով,1781թ--ին կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին:Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որը 1809ին ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Եկեղեցին համարվում է Դաքքայի ամենահին շինություններից մեկը: Դաքքայում հիմա հայեր չեն ապրում ու եկեղեցին փակ է, սակայն ,տարին երկու անգամ, Ավստրալիայից ժամանում է եպիսկոպոս՝ ժամերգություն անելու: Իր Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան մասնակցել է հայկական ժամերգությանը: Եկեղեցին ունի պատշգամբ,1օօ նստատեղով փայտյա նստարաններ: Տարածքը 1 հա. է, իսկ բակում կան մոտ 350 տապանաքարեր՝ սև ու սպիտակ մարմարից: