Սբ Նազարեթը հայկական եկեղեցի է, որը գտնվում է Հնդկաստանի Կալկութա քաղաքում: Ենթադրվում է, որ սա ամենահին եկեղեցին է Կալկութայում: Ի լրումն ՍԲ Նազար եկեղեցու,Կալկութայում են գտնվում նաև երկու այլ հայկական եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի:
1688 թ-ի Հունիս 22-ին Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության և հայերի միջև կնքվել է պայմանագիր: Սըր Հոսիյան Օստ-Հնդկական ընկերության անունից և Խոջա Սարհատը Խոջա Ֆանուշի հետ հայերի անունից ստորագրել են պայմանագիր: Համաձայն սույն պայմանագրի Արևելյան Հնդկաստան Ընկերությունը պարտավոր էր կառուցել եկեղեցիներ Հնդկաստանում, որտեղ ապրում էին առնվազն 40 հայեր, և նրանց տրամադում էին 50 ֆունտ՝ եկեղեցիների քահանաներին վարձատրելու համար:
1708թ (ըստ այլ աղբյուրների 1705թ կամ 1707թ), Օստ-Հնդկական ընկերությունը կառուցեց մի փոքր փայտե եկեղեցի՝ հարավ-արևելյան թևի եկեղեցու տեղում: 1708-ը պաշտոնապես համարվում է Կալկութայի առաջին հայկական եկեղեցու հիմնադրման տարեթիվը: 2008 թ. եկեղեցին տոնեց իր երեք հարյուր ամյակը:
Ժամանակակից Սուրբ Նազարեթը կառուցվել է 1764 թ-ին, և այսօր գոյատևող ամենահին քրիստոնեական եկեղեցին է Կալկութայում: Եկեղեցին կառուցվե լէ Աղա Մահմեդ Խազար Մալիյարի կողմից՝ Քենանենտեղ Փանուշ անունով հայի նվիրաբերած հողատարածքում: Եկեղեցին Նախագծված է Պարսկաստանից՝ ծագումով հայ Կավոնդի կողմից: Եկեղեցու ներքին աշխատանքները կատարել է Խաչիկ Էրֆիէլեմը: Նա կառուցել է վանքի քահանաների համար նախատեսված մենաստանները, գերեզմանոցի բարձր պատը: Բացի այդ, Խաչիկ էրֆիէլեմը եկեղեցուն գեղեցիկ ժամացույց է նվիրել:
XX դարից եկեղեցին տրվել է ռուսական սփյուռքին՝ իր ծիսակատարությունների համար: