Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում էՀնդկաստանի Չինսուրահ քաղաքում: Կառուցվել է 1697թ (ըստ որոշ աղբյուրների 1695թ) և նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին: Դա երկրորդ ամենահին քրիստոնեական եկեղեցին է Բենգալիայում, իսկ ամենահին հայկական եկեղեցին Հնդկաստանում: Եկեղեցին լավ Է պահպանվել Կալկութայի Հայ եկեղեցիների կոմիտեի խնամքի շնորհիվ: Եկեղեցու հարևանությամբ է գտնվում արցախյան Գյուլիստանի հայտնի իշխաններ Մելիք Բեգլարյանների տոհմական գերեզմանոցը: