1880-ականներին Բաթումի հայերի կյանքը, ինչպես և ամբողջ Աջարիայի, դարձել էր առավել ակտիվ, քանի որ 1885-1887թ-ին Բաթումում ընթանում էր հայկական առաջին եկեղեցու շինարարությունները: Միջոցները հավաքել են ողջ հայ համայնքով, իսկ ճարտարապետը եղել է ավստրիացի Ռոբերտ Մարֆելդը: Հետխորհրդային իշխանության ժամանակ եկեղեցին փակվել է ու վերածվել պահեստի, 1959թ․ վերածվել է աստղադիտարանի: Հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրապետության ջանքերի շնորհիվ, 1992 թվականին եկեղեցին վերադառնում է հայերին և արդեն՝ 1995թ-ից սկսում է գործել։ Սակայն եկեղեցու ակտիվ գործունեությունը սկսվել է միայն վերակառուցման ավարտից հետո, որը տևեց մինչև 1993-2000 թ: Բաթումի եկեղեցին դառնում է ավելի քան 8000 հայերի հոգևոր կենտրոնը: Բաթումի եկեղեցու քահանա է օծվում հոգևոր հովիվ Արարատ Ղամբելյանը, որը հանդիսանում է միակ ներկայացուցիչը Հայ Առաքելական եկեղեցու՝ ինչպես Բաթումի, այնպես էլ ամբողջ Աջարիայի տարածքում: Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և 2 երաժշտական խմբեր: Եկեղեցու բակում հաճախ տեղի են ունենում մշակութային միջոցառումներ: