Վենեսուելայի հայ համայնքը ձևավորվել է XX դարի սկզբին, շնորհիվ Մերձավոր Արևելքի ներգաղթյալների, հատկապես Սիրիայի, որոնք ստիպված էին լքել երկիրը՝ խուսափելով ենթարկվել ցեղասպանության: Ներկայումս Վենեսուելայում կան մոտ 4000 հայեր, որոնցից 1000-ը ապրում են Կարակասում:
Հայկական համայնքի ղեկավարներ Ս.Զարիկյանի, Ղազարյան եղբայրների, ինչպես նաև ամբողջ համայնքի ֆինանսական օգնությամբ կառուցվեց հայկական եկեղեցին, ապա դպրոցներ և այլ շինություններ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1987թ: Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց և երգչախումբ: Հայ համայնքը ունի նաև մի շարք քաղաքական, հասարակական, կանանց, երիտասարդական կազմակերպություններ, պարի խմբեր:. 2001 թ., Եկեղեցու կողքին, համայնքի ջանքերով կառուցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: 2005 թ. Հուլիսի 14 ին Վենեսուելայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: