Սուրբ Հոգի եկեղեցին գտնվում է Չեխիայի Հանրապետության Յիհլավա քաղաքի կենտրոնական այգում, Դվորժակի փողոցում: Մոտակայքում կան ձմեռային մարզադաշտ, քոլեջ, ավագ դպրոց եւ կինոթատրոն: Եկեղեցին կառուցվել է 1572-ին, նոր քաղաքային գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1559-ին ՝ Վերածննդի ոճով:
1868 թ-ին գերեզմանատունը փակվել է, իսկ գերեզմանատան պատը 1891 թ. քանդվել է: Գերեզմանատան մեծ մասը վերածվել է այգու: Այնուհետեև , եկեղեցին վերակառուցվել է բարոկկո ոճով՝ Ռիչարդ Վյոլկլի նախագծով:
2005 թ.-ին, հայ-չեխական «ՈՒրարտու» ընկերության տնօրենի կողմից տեղադրվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 90-ամյակի:
2011 թ. Ապրիլ 24 - ին եկեղեցական հոգեհանգիստ տրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հոգեհանգստի արարողությանը զուգահեռ մատուցվեց նաև տոնական պատարագ՝ նվիրված Սուրբ Զատիկի տոնակատարությանը: Նույն օրը խաչքարի մոտ Յիհլավաի գրաֆիկական դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց «Հանուն խաղաղության» միջոցառումը, որը կազմակերպել էր «ՈՒրարտու» ընկերությունը: