Թեոդոսիայում գտնող Հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վերագրվում է XIV–XV դդ հուշարձանների ճարտարապետությանը: Եկեղեցու պատերը կառուցված են տեղական կրաքարից, ինչպես նաև՝ մարմարե սալիկներից: Կառույցը թվագրվում է 1363թ, սակայն կան ենթադրություններ, որ դա Թեոդոսիայում հնագույն հայկական տաճարներից է՝ որը կառուցվել է X–XI դարերում, դեռ մինչև Ղրիմում ջենովացիների հայտնվելը: Թեոդոսիայի (Сергия)Ս,. Սարգիս եկեղեցին վերակառուցվել է 1965-1970 թթ՝ վերականգնվել է տանիքը, հատակը, ծածկույթը: Հայտնի է, որ միջին դարերում եկեղեցում գործել է մանրանկարչության և փորագրության ամենամեծ դպրոցներից մեկը, բայց որմնանկարներն ու գեղանկարչությունը գրեթե մաքրվել է: Սուրբ Սարգիս տաճարի ոճը պարզ լինելով հանդերձ, ունի միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության բոլոր հիմնական գծերը: 15-րդ դարում եկեղեցուն որպես զանգակատուն ավելացվեց պաճուճազարդ նախշերով տաղավարը: 1888-ի մեծ հրդեհից հետո շինությունը հիմնովին վերանորոգվեց: Վերականգնման համար անհրաժեշտ գումարը տրամադրեց Հովհաննես Այվազովսկին, ով եկեղեցու հետ առանձնահատուկ կապ ուներ. այստեղ էր 1817-ին կնքվել, հետո ամուսնացել առաջին կնոջ հետ: Այստեղ էլ 1900-ին տեղի ունեցավ նրա հուղարկավորության ծեսը: Մեծ նկարչին թաղեցին եկեղեցու բակում, որտեղ մինչև հիմա հեշտությամբ կարելի է նկատել սպիտակ մարմարից պատրաստված նրա քարե շիրմաքարը: Նրա շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»՝ քաղված Խորենացու «Հայոց պատմությունից»: 1903թ. նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է: Տաճարի համար նկարիչը ստեղծել է սրբապատկերներ ՝ «Աստվածածինը մանկան հետ» և ուրիշներ: Այժմ նրանք գտնվում են Այվազովսկու անվան պատկերասրահում: