Նոր Նախիջևան -Դոնի Ռոստով քաղաքում է գտնվում փլուզված, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին :
Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցին կառուցվել է 1781թ․, օծվել է 1783թ սեպտեմբերի 10-ին: Որոշ ժամանակ անց, փայտե եկեղեցին վերածվեց քարե տաճարի: Տաճարը ունեցել է երեք մուտք՝ քառազարդ սյուներով: Գլխավոր (արևմտյան) մուտքից վեր էր խոյանում զանգակատունը: XIXվերջին, տաճարի գմբեթը փոխարինվել է հայկական ավանդական ութանիստ գագաթով: 1902թ Ապրիլի 28-ին, եկեղեցու զանգակատան վրա կախվել է ամենամեծ զանգը՝ քաշով շուրջ 650 կգ.:
1883թ հանդիսավորությամբ նշվել է տաճարի հարյուրամյակը: Տաճարում գործել է ծխական տարրական դպրոց, գրադարան, որտեղ պահվում էին ձեռագիր եկեղեցական գրքեր, գրություններ մագաղաթի վրա:
Տաճարը փակվել է 1930-ական թվականներին: Շենքը սկսել է աստիճանաբար խարխլվել: 1935 - 1937 թ․-ից դեռևս պահպանվել են նրա ավերակները: Հայրենական պատերազմից հետո ավերակ դարձած հայկական տաճարի տեղում կառուցել է հինգհարկանի բնակելի շենք՝ ժամանակակից հասցեով՝ 1-ին գիծ,շենք 56: