2014թ սեպտեմբերի 7-ին բացվել է եկեղեցին:. Այն ունի 27 մետր բարձրություն: Շինանյութերը (քարեր, ապակի, փայտ, խաչ) բերվել է Հայաստանից: Եկեղեցու արտաքին ճակատը ամբողջությամբ երեսպատված է բնական քարից՝ տուֆից: . Տաճարի կառուցման այդ բոլոր երեք տարիներին շինաշխատանքները վարել է 7 հոգանոց Գյումրեցիների բրիգադը, գլխավորությամբ՝ Հայաստանի վաստակավոր շինարար Ժորա Բադալյանի: Այսօր եկեղեցին Յակուտիայի բոլոր հայերի հոգևոր տունն է: Եկեղեցուն հարում են մի շարք հասարակական կենտրոններ, որտեղ տեղակայվելու է կիրակնօրյա դպրոցը, նիստերի դահլիճը, ձայնագրման ստուդիան և աշխատասենյակներ: Այստեղ, տարբեր ազգության երեխաներ ծանոթանում են հայ մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին: Բարեկամ Յակուտիայի ժողովուրդների երեխաները պետք է իմանան միմյանց պատմությունն ու մշակույթը: Հատկանշական է, որ մարդիկ խանդավառությամբ, հենվելով միայն իրենց ուժերին ու հնարավորություններին, որոշել են կառուցել եկեղեցի մի վայրում, որտեղ նրանք ապրում են և թողնելու են իրենց արմատները: Յակուտիայի հայերի Միության նախագահ Խորեն Սահակյանի նախաձեռնությամբ ու տեղի առատաձեռն անհատների նվիրատվությունների շնորհիվ կառուցվեց եկեղեցին: Ի նշան հարգանքի և երախտագիտության, եկեղեցու բակում տեղադրել է երկու նշանավոր հայերի, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, խոշոր գիտնական,պետական և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի ու արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանում և Յակուտիայում ամենահայտնի հայի, կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի կիսանդրիները: Երկար տարիներ Արթուր Չիլինգարովը աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում: Հ.Գրիգորյանը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1953-ին տեղափոխվել է Յակուտիա, զբաղվել յակուտական երաժշտական ֆոլկլորի հավաքմամբ, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ։ 1956 թվականին Գրիգորյանի նախաձեռնությամբ Յակուտսկի երաժշտական ուսումնարանում ստեղծվել է տեսական ստեղծագործական բաժանմունք։ Գրել է ջութակի կոնցերտ (1954), «Տոնական Յակուտիա» (1955), սիմֆոնիա (1955), «Լոոկուտ և Նյուրգուսուն» քնարական օպերան (1958), «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961), «Երջանկության քարը» բալետը (1961), յակուտական թեմաներով երգեր։