Եկեղեցին կառուցվել է Շարժայում՝ 1980 թվականին, տեղի հայ համայնքի ջանքերով: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվում են շուրջ 5000 հայեր, իսկ գլխավոր վարչական կառույցները գտնվում է Շարժա էմիրությունում՝ Դուբայից ոչ հեռու: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ համայնքի հոգևոր կենտրոնն է: Տաճարը կառուցվել է Տեր Օշակյան Չոլոյանի ջանքերով, որը հետգայում դարձավ Պարսից ծոցի երկրներում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի փոխանորդ: Դա մի փոքր լուսավոր կառույց է՝ ավանդական ճարտարապետական ոճով։ Կենտրոնագմբեթ տաճարը հիշեցնում է VIII–IX դարերի կառույց՝ իրենց եռանկյուն գմբեթներով և համեստ աշտարակներով ։