Համաձայն Եկատերինա Երկրորդի հրամանի հինգ կետերի, որոնք վերաբերում են Ռոստովի հայ-վերաբնակներին, թույլատրվում է կառուցել եկեղեցիներ, անցկացնել ազգային օրենքների ու սովորույթների արարողություններ՝ ենթարկվելով միայն Էջմիածինի կաթողիկոսին՝ վեհափառ հայրապետին։ Հայտնվելով Ռոստովում, հայ ժողովուրդը առաջինը սկսեց կառուցել եկեղեցիներ, նախ՝ փայտե, ապա և քարե:
1848թ. որոշում են կառուցել եկեղեցի, սակայն գյուղացիների միջև առաջանում են տարաձայնություններ՝ եկեղեցու հողհատկացման ընտրության հարցում: 1860 թվականին կրքերը աստիճանաբար հանդարտվում են և սկսվում է շինարարությունը: Եկեղեցին, ամբողջ իր սկզբնական մեծությամբ մինչ օրս հանդիսանում է Մեծ Սալա գյուղի տուրիստական, պատմամշակութային հուշարձանը: 1867 եկեղեցին օծվել է: 1938 թվականին եկեղեցու մեծ մասը փակ էր, իսկ գույքի մի մասը վաճառքի էր դրված տեղական խանութում:.Հայրենական պատերազմի ժամանակ եկեղեցին խիստ տուժել է, իսկ շենքը օգտագործվել է որպես կոլտնտեսության հացի շտեմարան:
1945 թվականին, պատերազմի ավարտին, բնակչության խնդրանքով եկեղեցին կրկին դարձել է գործող:
2001 թվականին սկսվել են եկեղեցու առաջին շինարարական աշխատանքները, և արդեն 2003 թվականին վերակառուցվել է գմբեթի և եկեղեցու պատի մի հատվածը:.Ծխականները մասամբ հավաքել ու եկեղեցուն են վերադարձրել հետպատերազմյան տարիներին կորցրած սրբապատկերները, եկեղեցական այլ իրեր:
2008-ին հայ առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է և սեպտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն օծել է եկեղեցին: Նույն օրը տեղադրվեց Հայաստանից բերված Խաչքար: Այն կանգնեցվեց ի պատիվ ռուս-հայկական բարեկամության: Խաչքարը նվիրել էր գործարար-բարերար Արթուր Խանամիրի Կարապետյանը: