Սուրբ-Համբարձում գտնվում է Ռոստովի մարզի Չալտիր գյուղում: 1790թ տաճարը կառուցվել է քարից, իսկ զանգակատունը՝ փայտից։ 1860 զանգակատան պատերը խարխլվել են։ Թվում էր, թե նա ուր որ է կքանդվի:
1862թ. հայ համայնքը դիմել է Նոր Նախիջևանի և Բեսսարաբիայի հայոց թեմին՝ խնդրելով թույլտվություն կառուցելու նոր եկեղեցի: 1863թ թեմական խորհրդի որոշմամբ հաստատվել է նոր եկեղեցու նախագիծը: 1869թ-ին սկսվել է շինարարությունը՝ տևելով երկու տարի: Օծումը տեղի է ունեցել 1871թ նոյեմբերին: Հին շենքը քանդվել է, իսկ տեղում կառուցվել է թեմի հոգևոր դպրոցը: