Սուրբ Մարիամ Աստվածածնի հայկական եկեղեցին գտնվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում: Հնդկաստանի ամենահին եկեղեցիներից մեկն է: Եկեղեցին հայտնի է իր զանգակատան վեց զանգերով:: Չեննայի Հայկական Եկեղեցին, գտնվում է Հայկական փողոցում:
Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 1712-ին և վերակառուցվել 1772 -ին: Եկեղեցին չի աշխատել գրեթե կես դար, քանի որ շենքը տուժել է բնական աղետներից: Կալկութայի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հիմնովին վերակառուցվել և վերաօծվել է 2008-ի նոյեմբերին: