Արտավազիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղից ոչ հեռու ձորում: Եկեղեցին կառուցվել է VII դարում, կարմիր և սև տուֆից, գմբեթը խաչաձև է :
Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է ХІІդ., երկրորդ անգամ՝ 1959-1960թթ: 1840թ․ ջրհեղեղի ավերածությունների պատճառով եկեղեցին զգալիորեն վնասվել է:
Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ Արտավազիկի եկեղեցին առանձնանում է իր ինքնությամբ: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է, իսկ եկեղեցում, ցավոք, չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Վարկածներից մեկի համաձայն, ի պատիվ կառուցողի անվան՝ եկեղեցին կոչվել է Արտավազդ: Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Ավերված է ժողովատեղին և գմբեթը: