1892 թ.-ն ներկայացվեց նախագիծ և նախահաշիվ եկեղեցու կառուցման համար: Նախատեսվում էր եկեղեցին կառուցել հավատացյալների նվիրատվությամբ, եկեղեցու կառուցման համար հատկացված հողակտորից ստացված եկամուտների հիման վրա:
1895 թ. Օգոստոսի 23-ին,. կայսր Նիկոլայ Երկրորդը թույլատրեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը: Եկեղեցու կառուցման համար ընտրվել է հոգաբարձուների խումբ, որի կազմում էր Վարդան Թավջալախյանցը, Միքայել Բարոնցյանը, Դավիթ Սողոմոնյանը և Ավետիս Ջլաուխյանը: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1902 թ.:
1930-ականների սկզբին, իշխանությունների հրահանգով, գյուղի Ամենափրկիչ եկեղեցին փակվեց ։
Պատերազմի տարիներին եկեղեցին վերականգնվել է, պաշտոնապես գրանցվել է 1945 թ. հունվարի 10-ին: 1960 թ հունվարի 8-ին, Մյասնիկյանի շրջխորհրդի որոշմամբ ընդունվում է առգրավման մասին օրենք, որի համաձայն «կրոնական հայ-ուղղափառ չգործող Փրկչի եկեղեցին առգրավվում է: Այս որոշումը հավանության է արժանանում 1960 թ.մայիսի 27-ին Ռոստովի իշխանությունների կողմից՝ պատճառաբանելով, որ եկեղեցի հաճախում են քիչ թվով հավատացյալներ:
Եկեղեցու շենքը վերածվում է ուսումնա-արտադրական արհեստանոցների և № 5դպրոցի մարզասրահի: Հետո եկեղեցին ծառայել է, նույնիսկ, որպես կոլտնտեսության պահեստ: Լրիվ ոչնչացման եզրին կանգնած եկեղեցին փրկվել է Լուկաշինի անվան կոլտնտեսության միջոցներով: 1982 թվականին սկսվել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները՝ եկեղեցին վերածելով թանգարանի: Հետագայում, հաշվի առնելով բնակիչների խնդրանք-ցանկությունները, եկեղեցին դարձել է գործող և ծառայել է իր նպատակներին:
Եկեղեցին վերցված է պետական պահպանության տակ՝ որպես տեղական նշանակության հուշարձան: Եկեղեցում պարբերաբար անցկացվում են ծիսական,հոգևոր արարողություններ:
1996 թ սեպտեմբերի 21-ին, եկեղեցին օծվել է և կրկին սկսել գործել: Այժմ եկեղեցու վանահայրն է Տեր Թադևոս Ղայբարյանը: