Հայկական տաճարները
Սուրբ Հռիփսիմե մատուռ
ստեղծման տարեթիվը — 2005թ․ գտնվում է ք․Գագրա, Աբխազիա
2005 թ.-ից, Սուրբ Հռիփսիմե մատուռը հանդիսանում է Աբխազիայի հայերի հոգևոր կենտրոնը, որի ներկայիս հովիվն է Տեր Նարեկ Ավագյանը: Մատուռը օծվել է ի պատիվ հայկական վաղ քրիստոնեական նահատակ Սուրբ Հռիփսիմեի: 1992 թ.-ին, վրաց-աբխազական պատերազմի ժամանակ , Աբխազիայի հայերի հոգևոր առաջնորդն էր Էջմիածնի երիտասարդ քահանա Տեր Գրիգորը: Մատուռից ճակատամարտ մեկնեցին Բաղրամյանի անվան հայկական գումարտակի մարտիկները: Պատերազմից հետո Սուրբ Հռիփսիմեի մատուռի փոխարեն ցանկացել են կառուցել եկեղեցի: Նախագիծը մշակել է ճարտարապետ Բաղյանը: Նախագիծը Սուրբ Աթոռ Էջմիածնի Մայր Տաճարի փոքրացված նմանակն էր: