Աշխարհում գործող հնագույն եկեղեցիներից է: Առաջին տաճարը կառուցվել է 330թ-ին Ծննդյան քարանձավի վրա, Մեծն Կոնստանտին կայսեր պատվերով: Նրա օծումը տեղի է ունեցել 339 թ-ի մայիսի 31-ին և ծառայությունը եկեղեցում գրեթե երբեք չի ընդհատվել: Սա միակ քրիստոնեական եկեղեցին է Պաղեստինում, որը պահպանվել ու անձեռնմխելի է մնացել իսլամացման ժամանակահատվածում: Եկեղեցին գտնվում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու համատեղ կառավարման տակ: Բոլոր երեք քրիստոնեական եկեղեցիները ունեն իրենց կրոնական համայնքները: ՈՒղղափառ վանքի շենքը կից է հարավ-արևելյան մասին, հայկական վանքը գտնվում է հարավ-արևմտյան, իսկ կաթոլիկը՝ (Franciscans) հյուսիս-արևմտյան կողմում: |