Սուրբ Նիկողայոս - կանգնեցվել է 1820 թ. Եվպատորիայում և գտնվում է հին քաղաքի Միջազգային փողոցի խորքում :
Ի սկզբանե, ներկայիս Սուրբ Նիկողայոս եկեղեցու տեղում, կանգնեցվել էր մի փոքր փայտե մատուռ, որը 1704թ հրդեհվել է: 1815թ, երբ հայ համայնքի քանակը հասավ մոտ իննսուն ընտանիքների, որոշվեց վերականգնել տաճարը: Եկեղեցու հիմքը դրվեց 1817թ, սակայն առաջացան ֆինանսական դժվարություններ և եկեղեցու կառուցումը ավարտվել է միայն 1830թ: Քարե եկեղեցին կառուցված է շքեղ ու լայն կամարներով, ունի երեք դռներ, սյունազարդ բակ, բայց մինչ օրս մնում է առանց տանիքի: Հայերը կրոնական արարողություները անց են կացնում մատուռում: