2007-ին ազգային մշակույթային ինքնավարության ժողովում որոշում ընդունվեց՝ սկսել հայկական եկեղեցու կառուցումը Նովոսիբիրսկում : Այդ ժամանակ տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության վարչության նախագահը Ֆ.Ք.Խաչատրյանն էր, իսկ Հենրիկ Գրիգորի Հարությունյանը, Օլեգ Իշխանի Դանիլյանը, Կոլյա Սեռոժի Ղուլիջանյանը, Արամ Վլադիմիրի Գրիգորյանը վարչության անդամներն էին:
2007 թվականի հոկտեմբերին Նովոսիբիրսկի քաղաքապետարանի կողմից հողհատկացում կատարվեց՝ Հայ առաքելական եկեղեցու շինարարության համար:
Հատկանշական է, որ 20-րդ դարի վերջին, աշխարհի տարբեր վայրերում կառուցված հայկական եկեղեցիները, բացի դարերով կանոնավորված հայ ճարտարապետության դասական ձևերից իրենց մեջ ներառել են նաև ժամանակակից ճարտարապետության մասնիկներ:Ինչպիսին՞ էր լինելու Նովոսիբիրսկի հայկական եկեղեցին: Ներկայացված էին մի քանի տարբերակներ: Արդյունքում որոշվեց դիմել, այսպես ասած, սկզբնաղբյուրին՝ պատվիրել նախագիծը Հայաստանում: Խնդրի լուծումը հանձնարարվեց Արթուր Ֆրունզիկի Խաչատրյանին:
Նախագիծը պատվիրվեց հայ անվանի, ճանաչված ճարտարապետ Գագիկ Հարությունյանին:
Եկեղեցու գծագրերի հետ մեկտեղ նախագծվեցին նաև օժանդակ կառույցների և ընդհանուր հայկական տան կառույցի էսքիզները: Հայկական տունն իր մեջ ունենալու է մշակութային կենտրոն, թանգարան, հայկական կիրակնօրյա դպրոց, գրադարան, մարզահամերգային համալիր: Ցավոք, մինչև այսօր բացի եկեղեցուց կառուցված է միայն տնտեսական շենքը: Հայկական տան կառուցումը, որը նախատեսնված է նախագծի իրականացման երկրորդ փուլում, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով հետաձգվում է:
Շատ շուտով այն իր դռները կբացի հավատացյալների առջև: Ազգային մշակութային ինքնավարության ջանքերով, Նովոսիբիրսկի Հայ Առաքելական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շինարարությունն արդեն վերջնական փուլում է: