Հայկական տաճարները

Օձունի վանք

ստեղծման տարեթիվը — VI դ.. գտնվում է գ․ Օձուն, Հայաստան

Օձունի վանք - VI դար: Գտնվում է Լոռու մարզի, Գուգարք նահանգի, Տաշիր գավառի Օձուն գյուղում: Եկեղեցու կառուցման  տվյալները   չեն պահպանվել: Սակայն, ելնելով ընդհանուր կառուցվածքի  ներքին ձևավորումից, որոշ ճարտարապետական նրբություններից, Օձունի վանքը թվագրվում է  VI դարի կեսին:  Եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել ու վերակառուցվել է: Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Վերջին վերականգնումները կատարվել են Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Իտալիա)   մասնագետների մասնակցությամբ՝ ավարտելով այն 2014 թվականին: Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկ, կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, բացառությամբ՝ ներքին հարդարման, որը բազալտից է: