Հայկական տաճարները

Հաղարծնի վանք

ստեղծման տարեթիվը — 1281 թ. գտնվում է գ․ Թեղուտ, Հայաստան

Հաղարծինը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռու, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում: Կառուցվել է XI—XIII դարերում,  Բագրատունիների նախարարական տոհմի կողմից: Սուրբ Գրիգոր եկեղեցին, իր ութանիստ թմբուկներով,  կառուցվել է XI դարում և  համարվում է  համալիրի  ամենահին շինությունը:

Գլխավոր  վանական համալիրը  Սբ. Աստվածածինն է, որը կառուցվել է 1281 թվականին, հետագայում, XII—XIII դդ  կառուցվեց եկեղեցու   գավիթը:

1244 թվականին  կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը    հիշեցնում է Սբ. Աստվածածնին, սակայն ավելի փոքր  չափերով: Վանքի տարածքում է գտնվում նաև սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին: Այստեղ է  գտնվում նաև Բագրատունիների  թագավորական դամբարանը , որտեղ պահպանվել են տապանաքարեր՝ Սմբատ և Գագիկ  թագավորների անուններով: Աստվածածին տաճարի  սեղանատանը պահպանվել են  խոհանոցային պարագաներ,  իսկ տաճարի  շրջակայքում ավերակներ են: Համալիրի տարածքում են գտնվում մի քանի խաչքարեր: Վանքապատկան հողերի տարածքում է   թաղված  վանքի վանահայր Խաչատուր Տարոնեցին, որը  հայտնի է որպես հայ միջնադարյան աստվածաբան, երաժիշտ: