Հայկական տաճարները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

ստեղծման տարեթիվը — 1987թ․ գտնվում է ք․ Կարակաս, Վենեսուելա

Վենեսուելայի հայ համայնքը ձևավորվել է XX դարի սկզբին, շնորհիվ Մերձավոր Արևելքի ներգաղթյալների, հատկապես Սիրիայի, որոնք ստիպված էին լքել երկիրը՝ խուսափելով ենթարկվել  ցեղասպանության: Ներկայումս Վենեսուելայում կան մոտ 4000 հայեր, որոնցից 1000-ը ապրում են Կարակասում: 

Հայկական համայնքի  ղեկավարներ Ս.Զարիկյանի, Ղազարյան   եղբայրների, ինչպես նաև ամբողջ համայնքի ֆինանսական  օգնությամբ կառուցվեց  հայկական եկեղեցին, ապա դպրոցներ և այլ շինություններ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1987թ: Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց և երգչախումբ:  Հայ համայնքը ունի նաև մի շարք քաղաքական, հասարակական, կանանց, երիտասարդական կազմակերպություններ, պարի խմբեր:. 2001 թ., Եկեղեցու կողքին, համայնքի ջանքերով կառուցվել է  հուշարձան՝   ի հիշատակ    Հայոց    ցեղասպանության զոհերի:   2005 թ. Հուլիսի 14 ին Վենեսուելայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: