Հայկական տաճարները

Սուրբ Կարապետի եկեղեցի

ստեղծման տարեթիվը — 1875 թ. գտնվում է Դոնի Ռոստով (գյուղ Նեսվետայ), Ռուսաստան

Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է ճարտարապետ  Վ. Սազոնովի  նախագծով՝1875թ, օծվել է 1881թ հուլիսի 11-ն: Շինարարության համար միջոցները ստացվել են  Նախիջևանի հայտնի  բարերար Ա. Պ. Ալաջյանի կողմից, որը թաղված է  եկեղեցու հարավ-արևմտյան պատի տակ:.

Հայրենական պատերազմի ժամանակ տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ հենց այս տաճարում էր գտնվում  գլխավոր կրակակետը, որը պաշտպանում էր Ռոստովի սահմանները: Նույնիսկ հիմա կարելի է տեսնել բազմաթիվ անցքեր,  գնդակների հետքեր: Չնայած այն հանգամանքին, որ  տաճարի վիճակը բավականին անմխիթար է, այնուամենայնիվ, նա շարունակում է գրավել զբոսաշրջիկների՝ տարբեր մարզերից ։

Տաճարի ներսում,պատուհանի բացվածքների միջով ընդգծվում է   Դոնի հիանալի, գեղատեսիլ  բնությունը: Սուրբ Կարապետը հուշարձան է՝ իր ճարտարապետությամբ և մշակույթի պատմական արժեքով: Գտնվելով  Սուրբ Կարապետ տաճարի մոտ, ակամայից սկսում ես ներկայացնել այն իրադարձությունները, որոնց ականատեսն է  դարձել նա և որից էլ տուժել է այդքան: