Հայկական տաճարները

Արտավազիկ եկեղեցի

ստեղծման տարեթիվը — VII դ. գտնվում է գ․ Բյուրական, Հայաստան

Արտավազիկ եկեղեցին  գտնվում է    Բյուրական գյուղից  ոչ հեռու ձորում: Եկեղեցին կառուցվել է  VII դարում, կարմիր և սև տուֆից, գմբեթը խաչաձև է :

Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է ХІІդ., երկրորդ անգամ՝ 1959-1960թթ: 1840թ․  ջրհեղեղի  ավերածությունների պատճառով եկեղեցին զգալիորեն  վնասվել է:

  Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ  Արտավազիկի եկեղեցին  առանձնանում է իր ինքնությամբ: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է, իսկ  եկեղեցում, ցավոք,  չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Վարկածներից մեկի համաձայն, ի պատիվ կառուցողի անվան՝ եկեղեցին կոչվել է Արտավազդ: Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Ավերված է ժողովատեղին և գմբեթը: