Հայկական տաճարները
        Սուրբ Հռիփսիմե մատուռ
        ստեղծման տարեթիվը — 2005թ․        գտնվում է ք․Գագրա, Աբխազիա
     
 
    
    
        
    	
        2005 թ.-ից, Սուրբ Հռիփսիմե  մատուռը հանդիսանում է Աբխազիայի հայերի հոգևոր կենտրոնը, որի ներկայիս  հովիվն է Տեր Նարեկ Ավագյանը: Մատուռը օծվել է  ի պատիվ հայկական վաղ քրիստոնեական նահատակ Սուրբ Հռիփսիմեի: 1992 թ.-ին, վրաց-աբխազական պատերազմի  ժամանակ , Աբխազիայի հայերի հոգևոր  առաջնորդն էր Էջմիածնի երիտասարդ քահանա  Տեր Գրիգորը: Մատուռից ճակատամարտ մեկնեցին Բաղրամյանի անվան հայկական գումարտակի մարտիկները: Պատերազմից հետո Սուրբ Հռիփսիմեի  մատուռի փոխարեն ցանկացել են կառուցել եկեղեցի: Նախագիծը մշակել է ճարտարապետ Բաղյանը: Նախագիծը Սուրբ Աթոռ Էջմիածնի Մայր Տաճարի փոքրացված նմանակն էր: